
Արմինֆո. Հայաստանում թանկարժեք մետաղների գներն ընթացիկ շաբաթ նվազել են 2,7%-ով` նախորդ շաբաթվա 1,-5% անկման համեմատ: Թանկարժեք մետաղների գների անկման տեմպերի արագացումը պայմանավորված է պլատինիումի, արծաթի և ոսկու գների համապատասխան դինամիկայով, մինչդեռ պալադիումի գնի անկումը դանդաղել է:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդել են ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունից, 2017 թվականի սեպտեմբերի 25-ից մինչև հոկտեմբերի 1-ը սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները` մեկ գրամ ոսկու վաճառքի գինը – 20069,47 դրամ (շաբաթական անկման արագացում` 0,8%-ից մինչև 1,8%), արծաթինը` 264,50 դրամ (շաբաթական անկման արագացում` 0,5%-ից մինչև 3,3%), պլատինիումինը` 14583,37 դրամ (շաբաթական անկման արագացում` 2,4%-ից մինչև 3,7%), պալադիումինը` 14128,98 դրամ (շաբաթական անկման դանդաղում` 2,5%-ից մինչև 2%):
RUB | 4.73 | 0.00 |
USD | 382.54 | 0.06 |
EUR | 441.83 | 1.56 |
GBP | 501.40 | 1.12 |
CAD | 271.06 | -0.26 |
JPY | 24.95 | 0.07 |
CNY | 53.72 | 0.02 |
CHF | 473.91 | 1.25 |

