Երեքշաբթի, 3 Հոկտեմբերի 2017 11:46
Նաիրա Բադալյան

Հայաստանը «Գաստրոնոմիական և ագրոտուրիզմ» անվանակարգում հայտնվել է լավագույն հնգյակում

Հայաստանը «Գաստրոնոմիական և ագրոտուրիզմ» անվանակարգում հայտնվել է լավագույն հնգյակում

Արմինֆո. Հայաստանը «Գաստրոնոմիական և ագրոտուրիզմե անվանակարգում հայտնվել է լավագույն հնգյակում, հայտնում է Տուրստատ գործակալությունը՝ National Geographic Traveler Awards 2017 մրցանակի ինտերնետ քվեարկության նախնական արդյունքների համաձայն: Առաջին հնգյակում են հայտնվել նաև Բելառուսը, Վրաստանը, Իտալիան և Շվեդիան:

Լեռնադահուկային հանգստի առաջատարն է Ավստրիան, ընտանեկան հանգստի համար՝ Կիպրոսը, էքսկուրսիաների համար՝ Իտալիան, լողափային հանգստի համար՝ Հունաստանը, իսկ արկածային հանգստի համար՝ Արգենտինան, Էկզոտիկ հանգստի համար՝ Ճապոնիան, առողջարարական հանգստի համար՝ Իսրայելը, իսկ «տարվա հայտնություն» է ճանաչվել Չինաստանը:

Ռուսաստանում արկածային հանգստի առաջատարն է Կամչատկան։ Առողջարարական հանգստի համար առաջատարն է Ալթայի երկրամասը, էկոտուրիզմի համար՝ Հակասիան, էքսկուրսիաների համար՝ Լենինգրադի մարզը: National Geographic Traveler Awards 2017 մրցանակի ինտերնետ քվեարկությունն ընթանում է մայիսի 22-ից մինչև հոկտեմբերի 15-ը: