
Արմինֆո.Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը 2017 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին կազմել է 1 922 183 մարդ, որը 24 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից, սեպտեմբեր ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքը կազմել է 255 010 մարդ՝ 2016թ. նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 15.5 տոկոսով:
2017 թվականի սեպտեմբեր ամսին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 245 364 մարդ՝ 11.2 տոկոսով գերազանցելով նախորդ տարվա սեպտեմբեր ամսվա ցուցանիշը:
2017 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին, 2016 թվականի նույն ամիսների հետ համեմատած, «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է ուղևորահոսքի 20.3 տոկոս աճ:
«Զվարթնոց» օդանավակայանում 2017 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին բեռնափոխադրումը կազմել է 17 183 տոննա ապրանք, որը 49.7 տոկոսով գերազանցում է 2016 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
2017 թվականի սեպտեմբեր ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 9646 մարդ:
«Շիրակ» օդանավակայանում 2017 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին ուղևորահոսքը կազմել է 65 889 մարդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կազմելով 7 065 մարդ:
«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2017 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 21 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները:
RUB | 4.73 | 0.00 |
USD | 382.54 | 0.06 |
EUR | 441.83 | 1.56 |
GBP | 501.40 | 1.12 |
CAD | 271.06 | -0.26 |
JPY | 24.95 | 0.07 |
CNY | 53.72 | 0.02 |
CHF | 473.91 | 1.25 |

