
Արմինֆո. ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հոկտեմբերի 4-ին ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլիին։
Ողջունելով դեսպանին՝ նախարարը կարևորել է տրանսպորտի և ճանապարհաշինության ոլորտներում հայ-իտալական համագործակցության ամուր հիմքերը:
Վահան Մարտիրոսյանն անդրադարձել է իտալական կազմակերպությունների ու իտալացի մասնագետների ներգրավմամբ իրականացվող ճանապարհաշինական ծրագրերին՝ կարևորելով նրանց առավել ակտիվ մասնակցությունը։
Խոսելով «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքե ներդումային ծրագրի ներկա և հետագա ընթացքի մասին՝ նախարարը ներկայացրել է ծրագրում ներգրավված իտալական ընկերությունների աշխատանքի դրական ու բացասական արդյունքները: Նա ընդգծել է, որ նախարարության ներկայացուցիչներն ամենօրյա հսկողություն են իրականացնում առկա թերացումները շտկելու ուղղությամբ, նաև խնդրել է դեսպանին իր կողմից ևս ուշադրության կենտրոնում պահել խնդիրը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են «Հայաստանի և Իտալիայի կառավարությունների միջև ուղևորների և բեռների միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների մասինե համաձայնագրում առաջիկայում լրացում կատարելու մասին արձանագրության նախագծին առնչվող մի շարք հարցեր։
Նախարարը դեսպանին ներկայացրել է նաև վերջին օրերին Երևանում անցկացված ՏՏ ոլորտի մի շարք միջազգային համաժողովների արդյունքները և հույս հայտնել, որ առաջիկայում իտալական ընկերությունների հետ ևս այս ոլորտում համագործակցության հիմքեր կստեղծվեն, կբարձրանա հայկական ՏՏ ոլորտի ընկերությունների ներգրավվածությունը և ներկայացվածությունը Իտալիայում։
RUB | 4.73 | -0.02 |
USD | 382.65 | -0.07 |
EUR | 442.76 | -1.39 |
GBP | 502.42 | -1.81 |
CAD | 273.11 | -1.10 |
JPY | 24.83 | -0.03 |
CNY | 53.79 | -0.02 |
CHF | 477.00 | -1.40 |

