Հինգշաբթի, 5 Հոկտեմբերի 2017 14:23
Նաիրա Բադալյան

Հայաստանը կզարգացնի ՏՏ ոլորտի զարգացման գործիքակազմը

Հայաստանը կզարգացնի ՏՏ ոլորտի զարգացման գործիքակազմը

Արմինֆո. Հայաստանը կզարգացնի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործիքակազմը: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը համապատասխան հանձնարարական է տվել նախարարների կաբինետի անդամներին կառավարության այսօրվա նիստում:

Վարչապետը նշել է, որ վերջերս կայացած «ԴիջիԹեք էքսպո-2017ե-ի ընթացքում կրկին արձանագրվել է Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման և արտահաման ներուժը: «ՏՏ ոլորտում նոր գաղափարներ և ծրագրային լուծումներ ունեցող սկսնակ, փոքր և միջին ընկերությունները հաճախ աջակցության կարիք ունեն, մասնավորապես՝ առկա է նոր շուկաների մուտքի, գործարար կապերի հաստատման, վաճառքի, մարքեթինգի հմտությունների բարձրացման և համապատասխան դասընթացների իրականացման անհրաժեշտությունե,- նշել է Կարեն Կարապետյանը և հանձնարարել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին, ինչպես նաև Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի և Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեններին 1-ամսյա ժամկետում համատեղ մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել ՏՏ ոլորտի արտահանման, գործարար հմտությունների և կարողությունների զարգացման համար անհրաժեշտ միջոցառումների ծրագիր` համապատասխան գործիքների նախատեսմամբ:

«Մենք այստեղ իրականում կիրառական պրոդուկտ ստեղծելու մեծ ներուժ, լավ գաղափարներ ունենք, բայց այն վաճառելու խնդիր ունենք, և այստեղ պետք է հստակ բիզնեսի կողքին կանգնենքե,-ասել է կառավարության ղեկավարը:

Նշենք, որ Հայաստանում գործող ավելի քան 500 ՏՏ ընկերությունների ընդհանուր շրջանառությունը հաղթահարել է $600 մլն շրջանառությունը: Միայն վերջին 7 ամիսներին արձանագրվել է 30-35% աճ: