Հինգշաբթի, 5 Հոկտեմբերի 2017 14:46
Նաիրա Բադալյան

ՀՀ նախագահի աշխատակազմի կրճատումների արդյունքում կտնտեսվի 29,1 մլն դրամ

ՀՀ նախագահի աշխատակազմի կրճատումների արդյունքում կտնտեսվի 29,1 մլն դրամ

Արմինֆո. ՀՀ նախագահի աշխատակազմի կրճատումների արդյունքում կտնտեսվի 29,1 մլն դրամ (մոտ 60.000 դոլար):

 

Ինչպես հոկտեմբերի 5-ին ՀՀ կառավարության նիստում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, այս տարվա սեպտեմբերի 1-ին նախագահի աշխատակազմում կրճատվել է 54 հաստիք: Կառավարության որոշմամբ տնտեսված 29.1 մլն դրամն առաջիկա 3 ամիսներին կփոխանցվի կառավարության պահուստային ֆոնդին:

 

Հիշեցնենք, որ 2016 թ. վերջին ՀՀ կառավարությունը հռչակեց պետական ​​ապարատի օպտիմալացման քաղաքականությունը: