
Արմինֆո. Բեռնափոխադրումների տարեկան ծավալը Հայաստանում 2017 թ. հունվար-օգոստոսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 43.1%, մինչև 17 460.6 հազար տոննա: Դրանից 14 538.64 հազար տոննա (ընդհանուր ծավալի 83,2%) բաժին է ընկնում ավտոմոբիլային փոխադրումներին՝ 51.1% տարեկան աճով: Այդ մասին են վկայում ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալները:
Վիճակագրական տվյալների համաձայն՝ երկաթուղային բեռնափոխադրումները հաշվետու ժամանակահատվածում ավելացել են 7.6%-ով, մինչև 1 797.7 հազար տոննա: Օդային փոխադրումները ավելացել են 53.6%, մինչև 14.9 հազար տոննա: Հիմնական խողովակաշարով ներկրվել է 1 109.6 հազար տոննա բնական գազ, ինչը 24% ավելի է անցած տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից: Բեռնաշրջանառությունն ավելացել է 19.5%, մինչև 2 694.9 մլն տոննա/կմ:
Ուղևորափոխադրումները հաշվետու շրջանում կրճատվել են 3.2% -ով՝ մինչև 131 390.4 հազար մարդ, քանի որ ավտոմոբիլային փոխադրումները կրճատվել են 4,1%, մինչև 115 757.7 հազար մարդ: Երկաթուղային փոխադրումներն աճել են 1.7%, մինչև 13 715.9 հազար մարդ: Մասնավորապես, երկաթուղով կատարվող փոխադրումներն ավելացել են 2.5%, մինչև 249.6 հազար մարդ, իսկ օդային տրանսպորտով ուղևորափոխադրումներն ավելացել են 25.5%, մինչև 1 667.2 հազար մարդ: Ուղևորաշրջանառությունն ավելացել է 1.6, մինչև 1738.8 մլն ուղևոր/կմ:
RUB | 4.73 | -0.02 |
USD | 382.65 | -0.07 |
EUR | 442.76 | -1.39 |
GBP | 502.42 | -1.81 |
CAD | 273.11 | -1.10 |
JPY | 24.83 | -0.03 |
CNY | 53.79 | -0.02 |
CHF | 477.00 | -1.40 |

