Ուրբաթ, 6 Հոկտեմբերի 2017 18:04
Նաիրա Բադալյան

ՀՀ առողջապահության նախարարը հանդես է գալիս վճարովի «Շտապ օգնության» ներդրման օգտին

Արմինֆո. ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը հանդես է գալիս վճարովի «Շտապ օգնություն» ծառայության ներդրման օգտին: Այս մասին նա հայտարարել է հոկտեմբերի 6-ին կայացած ամփոփիչ մամլո ասուլիսում:

Ըստ Ալթունյանի, անհետաձգելի բուժօգնությունը, ինչպես և նախկինում, կլինի անվճար և մատչելի բոլորի համար: Եվ ոչ միայն մեր երկրի քաղաքացիների համար: «Յուրաքանչյուր զբոսաշրջիկ պետք է ունենա անվճար բուժօգնության իրավունք, նաև զբոսաշրջության խթանման համատեքստում», - ասել է նախարարը:

Միևնույն ժամանակ, պետք չէ «Շտապ օգնոյանը» զրկել վճարովի ծառայությունների տրամադրումից, օրինակ, ռենգեն կամ ՈւԶԻ ծառայութոյւների առումով: «Եթե հիվանդը չի ուզում անձրևի ժամանակ ինքնուրույն գնալ պոլկլինիկա, ապա կարող է այդ ծառայությունը պատվիրել տանը», - ասել է նախարարը:

Ավելի վաղ նախարար Լևոն Ալթունյանը հայտարարել էր, որ Հայաստանում հնարավոր է, որ շտապ օգնությունը լինի վճարովի, Իսրայելի օրինակով::