Երկուշաբթի, 9 Հոկտեմբերի 2017 16:39
Մարիաննա Մկրտչյան

Կարապետյան. Հայաստանը պատրաստ է ընդլայնել Իրանի հետ առևտրային հարաբերությունները

Կարապետյան. Հայաստանը պատրաստ է ընդլայնել Իրանի հետ առևտրային հարաբերությունները

Արմինֆո. Հայաստանը պատրաստ է ընդլայնել Իրանի հետ առևտրային հարաբերությունները:

Ինչպես հայտնում է ԻՌՆԱ-ն, այդ մասին Թեհրանում ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: «Մենք պատրաստ ենք մեծացնել Իրանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառության ծավալները և վերացնել առկա խոչընդոտները»,- հայտրարել է Կարապետյանը:

Նա նաև հայտարարել է հայաստանյան շուկա իրանական ընկերությունների մուտքի հարցում Հայաստանի շահագրգռվածության մասին: Նշելով, որ երկու երկրների հարաբերությունները բարձր մակարդակի վրա են գտնվում՝ վարչապետն ասել է, որ երկու կողմերը քննարկել են տարածաշրջանային հարցերի շուրջ երկկողմ համագործակցությունը և ղարաբաղյան հակամարտությունը:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի հրավերով հոկտեմբերի 9-ին երկօրյա պաշտոնական այցով մեկնել է ԻԻՀ։ Ինչպե ավելի վաղ հայտնել էր ՀՀ կառավարության տեղեկատվոթյա և հասարակայնության հետ կապերի վարչությունը, Հայաստանի կառավարության ղեկավարը Թեհրանում հանդիպումներ կունենա ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի, նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի, Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ: Կարեն Կարապետյանն այցելելու է նաև «Արարատե մարզական ակումբ, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը տեղի հայ համայնքի, այդ թվում՝ գործարար հատվածի ներկայացուցիչների հետ: