Արմինֆո. Երևանի «Զվարթնոցե օդանավակայանում բացվել է Beeline-ի նոր վաճառքի և սպասարկման գրասենյակ: Գրասենյակը գործում է օդանավակայանի ժամանման սրահում և հասանելի է բոլոր այցելուներին։ Այն աշխատում է շուրջօրյա և առանց ընդմիջումների։ Հաճախորդները կարող են դիմել նոր գրասենյակ Beeline-ի ծառայությունների հետ կապված ցանկացած հարցով։
Նշենք, որ «Զվարթնոցե օդանավակայանի ժամանման սրահում այս տարվա օգոստոսից արդեն գործում է Beeline-ի վաճառքի և սպասարկման գրասենյակ, որը հասանելի է միայն ժամանող ուղեվորներին։ Այնտեղ հնարավոր է ձեռք բերել հեռախոսահամար և լիցքավորում անել։
«Այսօր մենք բացում ենք մեզ համար շատ կարևոր վաճառքի և սպասարկման գրասենյակ։ Օդանավակայանն այն վայրն է, որտեղ կյանքն եռում է օրը 24 ժամ։ Սա այն սահմանն է, որտեղ երկրի հյուրերը կարող են առաջին անգամ ծանոթանալ Հայաստանին և կապ հաստատել երկրի հետ, իսկ մեր բաժանորդները կարող են նախապատրաստվել իրենց ճանապարհորդությանը։ Վստահ եմ, որ այս գրասենյակի առկայությամբ ու մեր ռոումինգի մատչելի ծառայությունների շնորհիվ մեր բաժանորդներին ավելի հարմար կլինի ճանապարհորդելե, - ասել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Օդանավակայանում լիարժեք ծառայություններ տրամադրող գրասենյակ ունենալը շատ կարևոր էր մեզ համար, քանի որ այն իսկապես պահանջված է մեր բաժանորդների կողմից։ Իհարկե, երկիր այցելող զբոսաշրջիկները, ինչպես նաև տուն վերադարձող մեր հայրենակիցները կարիք են ունենում կապ հաստատել իրենց մտերիմների հետ, և մեզ համար կարևոր էր, որ նրանք կարողանան դա անել անմիջապես օդանավակայանում։ Սակայն մենք հասկանում ենք, որ հաճախորդները ունենում են և այլ հարցեր, որոնք անպայման լուծում կստանանե, - նշել է Հայաստանում Beeline-ի Կոմերցիոն տնօրեն Հայկ Կարապետյանը։
Այսօրվա դրությամբ Հայաստանի տարածքում գործում է 77 սեփական և դիլերական Վաճառքի և սպասարկման գրասենյակ: Beeline-ի Վաճառքի և սպասարկման գրասենյակների հասցեների, ինչպես նաև աշխատանքային ժամերի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |