Արմինֆո. Արդշինբանկը բարելավել է ձեռնարկատիրական գործունեությամբ և գյուղատնտեսությամբ զբաղվող անհատ ձեռներեցներին և իրավաբանական անձանց տրվող վարկերի պայմանները: Համաձայն նոր պայմանների, ՀՀ դրամով տրամադրվող վարկի տարեկան տոկոսադրույքը սկսվում է 11.25%-ից, ԱՄՆ դոլարով վարկի դեպքում` 9.75%-ից, իսկ Եվրոյով տրամադրվող վարկի դեպքում` 9%-ից: Վարկերը տրամադրվում են առանց հաճախորդի գործունեության ֆինանսական վերլուծության և եկամուտը հավաստող փաստաթղթերի ներկայացման:
«Արդշինբանկը, ընդառաջ գնալով ձեռնարկատիրական գործունությամբ զբաղվող հաճախորդներին, բարելավել է միկրոձեռնարկատիրական վարկերի պայմանները, համաձայն որի, հաշվի շրջանառության մեծությունը անմիջականորեն անդրադառնում է վարկի և´ տոկոսադրույքի, և´ գումարի վրա, այսինքն, որքան մեծ է հաճախորդի հաշիվների շրջանառությունը և որքան երկար է հաճախորդն ապահովում շրջանառություն, այնքան ավելի մեծ գումարով և ցածր տոկոսադրույքով է տրամադրվում վարկը: Այս վարկերը մենք տրամադրում ենք առանց բիզնես գործունեության վերլուծության, ինչը խթան կհանդիսանա ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտների բիզնեսի զարգացման համար»,- նշեց Ռազմավարական զարգացման տնօրեն Արմեն Գասպարյանը:
Նշենք նաև, որ տվյալ վարկատեսակի շրջանակներում Բանկն իրականացնում է նաև ՀՀ բանկերում և վարկային կազմակերպությունում առկա անշարժ գույքի գրավով ապահովված վարկերի վերաֆինանսավորում` վարկառուին հասանելի տոկոսադրույքից 0.5-1 տոկոսային կետով ցածր տոկոսադրույքով:
Միկրոձեռնարկատիրական վարկերի մասին հավելյալ տեղեկատվություն կարող եք ստանալ այցելելով www.ardshinbank.am, զանգահարելով (012)222222 շուրջօրյա հեռախոսահամարին կամ օգտվելով կայքի «Հետզանգի պատվեր» ծառայությունից:
Արդշինբանկը հանդիսանում է Հայաստանի երկրորդ խոշորագույն բանկը և ունի լայն մասնաճյուղային ցանց (64 մասնաճյուղ): Բանկը Հայաստանի միակ մասնավոր կառույցն է, որն ունի միջազգային հեղիանակավոր վարկանշային երկու գործակալություններից (Moody’s և Fitch) ստացված վարկանիշ` հավասար Հայաստանի Հանրապետության վարկանշային մակարդակին:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |