Չորեքշաբթի, 11 Հոկտեմբերի 2017 18:16

ԵՄ-ն 15.2 մլն եվրո է տրամադրել Հայաստանում զբաղվածության քաղաքականության, միջին մասնագիտական կրթության և մասնագիտական ուսուցման բարեփոխումների համար

ԵՄ-ն 15.2 մլն եվրո է տրամադրել Հայաստանում զբաղվածության քաղաքականության, միջին մասնագիտական կրթության և մասնագիտական ուսուցման բարեփոխումների համար

Արմինֆո. Այսօր Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին հայտարարել է ԵՄ աջակցությամբ իրականացվող «Ավելի լավ որակավորումներ ավելի լավ աշխատանքի համարե ծրագրի մասին. 15.2 մլն եվրո արժողությամբ այս ծրագիրն իրականացվելու է 2017-2019 թթ-ին:

Ծրագրի հիմնական իրականացնողներն են ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, ինչպես նաև մասնավոր հատվածի կազմակերպություններն ու սոցիալական ոլորտի գործընկերներ: Ծրագրի նպատակն է բարելավել Հայաստանի աշխատաշուկայի արդյունավետությունն ու զբաղվածությունը՝ հատուկ ուշադրություն դարձնելով գյուղատնտեսության ոլորտում զբաղվածության խթանմանը:

Erasmus+-ը՝ ԵՄ ֆինանսական աջակցությամբ նոր ծրագիրը, որը զբաղվում է կրթությանը և վերապատրաստմանը, ինչպես նաև երիտասարդությանն ու սպորտին առնչվող հարցերով, իրականացվում է 2014-2020 թթ-ին՝ ուսանողներին և դասախոսական անձնակազմին հնարավորություն  տալով  գիտելիք և փորձ փոխանակել Եվրոպայի առաջատար համալսարաններում: 2018թ-ի վերջին Հայաստանից մոտ 700 ուսանողներ և դասախոսներ ԵՄ դրամաշնորհներ կստանան Եվրոպայում ուսանելու և դասավանդելու համար: