Չորեքշաբթի, 11 Հոկտեմբերի 2017 18:38
Ալինա Հովհաննիսյան

Կոնվերս Բանկը մինչև նոյեմբերի 30-ը կտրամադրի ոսկու գրավով լոմբարդային վարկեր, բարելավված պայմաններով`մինչև 5 մլն.դրամ, 13-14% տոկոսադրույքով

Կոնվերս Բանկը մինչև նոյեմբերի 30-ը կտրամադրի ոսկու գրավով լոմբարդային վարկեր, բարելավված պայմաններով`մինչև 5 մլն.դրամ, 13-14% տոկոսադրույքով

Արմինֆո. Հաշվի առնելով բնակչության շրջանում ոսկու գրավադրմամբ վարկերի նկատմամբ մեծ պահանջարկը, Կոնվերս Բանկը մինչև նոյեմբերի 30-ը կտրամադրի ոսկու գրավով լոմբարդային վարկեր, բարելավված պայմաններով`մինչև 5 մլն.դրամ գումարով և տարեկան 13-14% տոկոսադրույքով: Վարկերը տրամադրվում են ՀՀ դրամով և արտարժույթով: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Կոնվերս Բանկի մամուլի ծառայությունից:

«Այս ակցիայի շրջանակներում Բանկը իր հաճախորդներին է ներկայացնում գրավ/վարկ հարաբերակցության՝ շուկայում առկա լավագույն առաջարկներից մեկը: Կոնվերս Բանկի այս վարկատեսակի մյուս առավելությունն այն է սպասարկման ամենամսյա՝ հավելյալ վճարներ չեն նախատեսվում: Հաճախորդից սպասարկման վճար գանձվում է միայն վարկավորման փուլում, ինչի արդյունքում ամենամսյա մարումները՝ փաստացի վճարվող տոկոսադրույքը ցածր է լինում»,-հայտնել է աղբյուրը:

Ոսկու գրավադրմամբ վարկավորման՝ գործարկված ակցիայի շրջանակներում  Բանկը իր գործող հաճախորդներին է  առաջարկում  ոսկու գնահատվածի արժեքի մինչեւ  130 տոկոսի չափով վարկեր: Վարկավորման առավելագույն գումարը  5 մլն դրամ է, առավելագույն ժամկետը 6 ամիս է, տարեկան դրույքաչափը՝ 13-14 տոկոս:

 Ակցիայի շրջանակներում վարկավորում է իրականացվելու ինչպես դրամով, այնպես էլ արտարժույթով:

Ըստ ԱրմԻնֆո գործակալության կողմից պատրաստված` Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշի, 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ, Կոնվերս Բանկի սպառողական վարկերի ծավալը տարեկան կտրվածքով ավելացրել է 31.5%, կազմելով 37.6 մլրդ դրամ, որի 11% -ը կամ 4.1 մլրդ դրամը կազմել են լոմբարդային վարկերը: Բանկի վարկային պորտֆելում սպառողական վարկերի տեսակարար կշիռը գերազանցել է 26%-ը, իսկ լոմբարդային վարկերը կազմել են մոտ 3%: Բանկի մանրածախ վարկերի պորտֆելում լոմբարդային վարկերի մասնաբաժինը կազմել է 7%:

Կոնվերս Բանկ ՓԲԸ-ն գործում է 1996 թվականի սեպտեմբերից: 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Բանկի բաժնետերերն են`«Ըդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթս» ԷլԷլՍի-ն (80.94 %), «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ» Բի. ՎԻ. Ընկերությունը (14.06 տոկոս) և Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցին (5%):