Չորեքշաբթի, 11 Հոկտեմբերի 2017 19:06
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանում թանկարժեք մետաղների գներն սկսել են դանդաղ իջնել

Հայաստանում թանկարժեք մետաղների գներն սկսել են դանդաղ իջնել

Արմինֆո. Հայաստանում թանկարժեք մետաղների գներն այս շաբաթ իջել են 0.8%, նախորդ շաբաթվա 1.2% աճի փոխարեն: Թանկարժեք մետաղների գների իջեցումը հիմնականում պայմանավորված էր պալադիումի էժանացումով, որը մյուս մետաղների գների էժանացման ֆոնին պահպանեց վերընթաց տրենդը:

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական ​​գանձարան» գործակալությունից, 2017 թվականի հոկտեմբերի 9-15-ը սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները` մեկ գրամ ոսկու վաճառքի գինը – 19580.88 դրամ (շաբաթական անկումը` 1.4%), արծաթ – 256.61 դրամ (շաբաթական անկումը`1.6%), պլատինիում – 14041.74 դրամ (շաբաթական անկումը` 1.2%), պալադիում – 14290.69 դրամ (շաբաթական աճը`0.6%):