Հինգշաբթի, 12 Հոկտեմբերի 2017 21:15
Ալինա Հովհաննիսյան

Փորձագետ. Հայաստանի պարտատոմսերի շուկայում սպասվում է թողարկողների թվի աճ

Փորձագետ. Հայաստանի պարտատոմսերի շուկայում սպասվում է թողարկողների թվի աճ

Արմինֆո. Հայաստանի պարտատոմսերի շուկան ավելի ակտիվ կդառնա թողարկողների և տրանշերի թվի աճով: «Նույնիսկ Հայստանի բանկային համակարգի ներուժը լիարժեք չի օգտագործվում», - այս մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի ներկայացուցիչ Կարեն Զաքարյանը:

 

«Մեր երկիրն ունի բավական մեծ ավանդային բազա և շատ բանկեր շուկա են դուրս եկել իրենց պարտքային արժեթղթերով: Բայց ես համոզված եմ, որ նրանք արդեն գնում են դրան: Ոչ բոլոր բանկերն են ակտիվ, ոմանց համար ավելի շատ ժամանակ է պահանջում նման նախաձեռնությունների իրականացնելու համար», - ասել է նա: Եթե ավանդների ​​մի զգալի փոխակերպվում է պարտատոմսերի, ըստ Զաքարյանի, ապա բանկերը կկարողանան ձևավորել երկարաժամկետ իրացվելիություն, ինչն անհնար է իրականացնել`աշխատելով ավանդների հետ: «Եթե թողարկող բանկը 2 տարով միջոցներ է ներգրավել ֆոնդային շուկայում, ապա կարող դրանք տնօրինելու այդ ողջ ժամանակահատվածում, իսկ ավանդների պրագայում առկա է այդ ավանդների վերադարձի հնարավորությունը հաճախորդի կողմից», - բացատրել է նա. Ըստ նրա, ներդրումային գործիքի առումով բանկային արժեթղթերը նույնպես իրացվելի են ու շահութաբեր, բայց ավանդային պայմանագրի վաղաժամ դադարեցման դեպքում ներդրողը կարող է կորցնել տոկոսները, իսկ պարտատոմսերի պարագայում դա բացառվում է», - ասել է Զաքարյանը:

 

Ինչ վերաբերում է շուկայում բանկային դոլարային պարտատոմսերի գերակշռությանը, փորձագետը նշել է, որ իրավիճակը կախված է տնտեսության դոլարիզացիայի մակարդակից, ինչպես նաև արտարժութային և դրամային բաղադրիչների հարաբերակցությունից ավանդային պորտֆելում: «Եթե իրավիճակը փոխվի հօգուտ ազգային արժույթի, ապա, իհարկե, շուկան կարձագանքի հավուր պատշաճի», - ընդգծել է նա:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Արմենբրոկ» ընկերության , տնօրեն Արամ Քայֆաջյանը հաղորդել էր, որ թողարկողների թիվը 2015 թվականի 7-ից (17 տրանշ) ներկայումս ավելացել է մինչև 12 (38 տրանշ): 2015 թվականին պարտատոմսերով կատարվել է 3,5 մլն դոլարի գործարք, իսկ այսօր այդ թիվը հասել է 20 մլն դոլարի:

 

Նշենք, որ ներկայումս ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա բորսայում 2017 թվականի հոկտեմբերի 12-ի դրոթւյամբ շրջանառվում են 10 թողարկողների 23 դոլարային տրանշները, որից 19-ի թողարկողները բանկերն են: Դրանք են` Արարատբանկը (5) Ամերիաբանկը (4) Արմսվիսբանկը (4 ) Անելիք Բանկը (3), և մեկական դոլարային տրանշի թողարկողներն են եղել Հայբիզնեսբանկը, Կոնվերս Բանկը և Յունիբանկը: