
Արմինֆո. ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն հաստատել է հարկերի գծով ապառք ունեցող տնտեսվարողներին տուգանքներից ազատելու կարգը: Այս մասին հոկտեմբերի 13-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՊԵԿ Մեթոդաբանության, վարչարարության,ընթացակարգերի և սպասարկման վարչության ղեկավար Արման Պողոսյանը:
«Հասկանալով, թե ինչպիսկ պարտքային բեռ է տնտեսվարողների համար տուգանքը, մենք հանդես ենք եկել որոշ օրենսդրական փոփոխություններով», - ընդգծել է նա: Պողոսյանը նշել է, որ այն տնտեսվարող սուբյեկտները, որոնք ունեն հարկային ապառքներ, ազատվում են տույժերից, եթե հարկային մարմիններին ներկայացնեն նախկինում չհայտարարագրված հարկային պարտավորությունները: «Վճարման ենթակա է միայն պարտքի հիմնական մասը», - ասել է նա:
Մասնավորապես Պողոսյանը նշել է, որ այդ փոփոխություններից արդեն օգտվել են ֆիզիկական և իրավաբանական անձինք: Բայց նա դժվարացել է նշել այն քաղաքացիների թիվը, ովքեր արդեն ազատվել են վճարումներից: «Ծրագրի արդյունքները դեռ չեն ամփոփվել», - ասել է նա: