Արմինֆո. 2017 -ին ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի արտոնյալ ծրագրից օգտվել է մոտ 1600 ինքնազբաղված անձ, որով նախատեսվում է որևէ հարկային վճարներից ազատում: Այս մասին հոկտեմբերի 13-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՊԵԿ Մեթոդաբանության, վարչարարության,ընթացակարգերի և սպասարկման վարչության ղեկավար Արման Պողոսյանը:
Նա պարզաբանել է, որ այս ծրագրի մասնակիցներն են ինքնազբաղված քաղաքացիները, որոնց տարեկան եկամուտը չի գերազանցում 9 մլն դրամը: Ընդ որում, այդ տնտեսվարողներն իրենց գործունեությունն իրականացնում են առանց այլ անձանց ներգրավելու, որոնք չունեն վարձու աշխատողներ, իրենց բիզնեսը կազմակերպել են միայնակ և մեկ միջավայրում: Այդ կատեգորիայում, ըստ Ա.Պողոսյանի, ընդգրկված են դերձակներ, կոշկակարներ, կենցաղային տեխնիկա, կահույք, համակարգիչներ վերանորոգողներ, դասատուներ և այլն:
Այլ խոսքերով, մենք մտադիր ենք մեր ինքնազբաղված տնտեսվարող սուբյեկտների համար ստեղծել նպաստային հարկային միջավայր: Սա գործարարների համար նոր համակարգ է, որը նոր հնարավորություններ է ստեղծում ավելի արդյունավետ բիզնես վարելու համար», - ընդգծել է նա:
RUB | 4.93 | 0.03 |
USD | 381.14 | -0.06 |
EUR | 444.68 | 0.24 |
GBP | 508.59 | 2.36 |
CAD | 272.91 | -0.43 |
JPY | 24.63 | 0.11 |
CNY | 53.90 | -0.06 |
CHF | 476.13 | 0.11 |

