Երեքշաբթի, 17 Հոկտեմբերի 2017 14:16
Կարինա Մելիքյան

ՎՏԲ-ն 1.2 մլրդ ռուբլով կհամալրի Հայաստանյան «դստեր՚ կապիտալը

ՎՏԲ-ն 1.2 մլրդ ռուբլով կհամալրի Հայաստանյան «դստեր՚ կապիտալը

Արմինֆո. ՎՏԲ տնօրենների խորհուրդը հոկտեմբերի 16-ի երեկոյան որոշում է կայացրել շուրջ 1,2 մլրդ ռուբլով համալրել Հայաստանում դուստր բանկի կապիտալը: Այդ մասին ասվում է Իրավական տեղեկատվության բացահայտման կենտրոնի  հաղորդագրությունում, հաղորդում է «ԷռԲեԿա՚-ն: Աղբյուրի համաձայն, «ՎՏԲ Հայաստան  Բանկ՚ ՓԲԸ կանոնադրական կապիտալը կհամալրվի ավելի քան 10 մլրդ դրամով (շուրջ 1.2 մլրդ ռուբլի)` «լրացուցիչ սովորական անվանական բաժնետոմսերի տեղաբաշխման ճանապարհով՚: Դրա համար ՎՏԲ-ն մտադիր է ձեռք բերել ավելի քան 925 հազար բաժնետոմս «Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և «ՎՏԲ Հայաստան Բանկ՚ ՓԲԸ կանոնադրությանը համապատասխան սահմանվող գնով՚: Այդ դեպքում ՎՏԲ բանկի բաժնեմասը դուստր վարկային կազմակերպությունում «կպահպանվի 100 տոկոսի չափ՚:

Նշենք, որ 2017թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ «ՎՏԲ Հայաստան Բանկի՚ ընդհանուր կապիտալը կազմում է 29.9 մլրդ դրամ, նորմատիվային ընդհանուր կապիտալը` 36.8 մլրդ դրամ, ակտիվները` 227.7 մլրդ դրամ: «ՎՏԲ Հայաստան Բանկ՚  ՓԲԸ-ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: Այժմ Ռուսաստանում մեծությամբ երկրորդ «ՎՏԲ Բաբկը «ՎՏԲ Հայաստան Բանկի՚ բաժնետոմսերի 100 տոկոսի սեփականատերն է: Բանկն ավանդաբար ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվում է հիմնական ցուցանիշների գծով: «ՎՏԲ Հայաստան Բանկի՚ մասնաճյուղային ցանցն ընդգրկում է 67 ստորաբաժանում և ներկայություն ոչ միայն մայրաքաղաքում, այլև երկրի բոլոր մարզերում: (30.09.2017 դրությամբ դրամի հաշվարկային փոխարժեքը կազմել է 478,41 դրամ/1դոլար):

Ինչպես ԱրմԻնֆո-ին մեկնաբանել են «ՎՏԲ Հայաստան Բանկում՚, շուրջ 10 մլրդ դրամով «ՎՏԲ Հայաստան Բանկի՚ կապիտալի համալրումն իրականացվում է` համաձայն բանկի զարգացման  ռազմավարական ծրագրի: Կապիտալի համալրումը նպատակաուղղված է 2018 թվականին բիզնեսի զարգացմանը :