Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարար Սուրեն Կարայանը համաձայն չէ երկրի բնակչության հետագա կրճատման մասին ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կանխատեսումների հետ: «Թեկուզ տնտեսական զարգացման գծով կարող եմ ասել, որ մեր կողմից ֆիքսված աճի միտումները խոսում են հակառակի մասին: Տնտեսության ակտիվացումը կնպաստի Հայաստանի բնակչության կենսամակարդակի աճի, ինչն էլ, իր հերթին, կարող է հանգեցնել ժողովրդագրական աճի և խթանել միգրացիան Հայաստանում», - ասել է Սուրեն Կարայանը հոկտեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպմանը: Իսկ UNFRA գնահատականների, ներկայիս տնտեսական և ժողովրդագրական զարգացման պայմաններում հանրապետության բնակչությունը կշարունակի նվազել, 2035-ին ներկայիս 3 միլիոնից (ըստ վիճակագրության. խմբ.) նվազելով մինչև 2,5 միլիոն:
Ըստ Սուրեն Կարայանի, այսօր, ֆիքսված պարամետրերի հիման վրա կարելի է վստահաբար փաստել, որ Հայաստանի կառավարության տնտեսական քաղաքականությունն իրեն լիովին արդարացրել է: «Տնտեսական զարգացման այն տեսլականը, որն արդեն մեկ տարի առաջ հայտարարվել էր, հիմնավորված է և իրագործելի», - ասել է նա:
Էկոնոմիկայի նախարարության ղեկավարը նշել է, որ տնտեսական քաղաքականության մշակման ժամանակ հիմնական շեշտը դրվել է արտահանող տնտեսության ձևավորման վրա: «Այն արդյունքները, որոնք արձանագրվել են 2017-ի 8 ամիսներին, մասնավորապես, արտահանման 21.1% աճը, թույլ են տալիս ենթադրել, որ ընթացիկ տարվա արդյունքներով ապրանքների և ծառայությունների արտահանման ծավալների մասնաբաժինն ՀՆԱ-ի կառուցվածքում կհասնի 33%-ի, ինչը 2016-ին կազմել էր 37-38%: Բայց առաջիկա տարիներին ակնկալում ենք, որ այդ թիվը հասցնել 40-45%-ի», - ասել է նախարարը: Ընդհանուր առմամբ, այս տարվա հունվար-օգոստոսին արտահանման ծավալը կազմել է 1383.2 դոլար, 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճը`246,3 մլն դոլար կամ 21%: Արտահանումը ԱՊՀ երկրների հետ աճել է 33%, ԵՄ յետ`32.6%: Արտահանման աննախադեպ աճ է արձանագրվել իրանական ուղղությամբ`11.2%, իսկ արտահանումը դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ աճել է 2.2 անգամ:
Նախարարի խոսքով, առաջին կիսամյակում Հայաստանում ՀՆԱ-ի աճը կազմել է 5.9%: Երկնիշ աճ է արձանագրվել արդյունաբերության, առևտրի և ծառայությունների ոլորտներում: Ընդհանուր առմամբ, պրոգրեսիվ աճ է գրանցվել արդյունաբերության ոլորտում, ՀՆԱ-ի աճն այստեղ կազմել է 7.7%, ինչպես նաև առևտրի և ծառայությունների ոլորտներում`8.1%: Մասնավորապես, աճի հիմնական շարժիչը եղել է արդյունաբերությունը`12,4%, ավելի զգալիորեն ավելացել են ծավալները վերամշակման արդյունաբերությունում`16.4%:
2017-ի հունվար-հուլիս ամիսներին տպավորիչ աճ է արձանագրվել նաև ըմպելիքների արտադրության, այդ թվում`կոնյակի, գինիների արտադրոթյան ոլորտում - 35.3%, տեքստիլի ոլորտում - 47.4%, հագուստի - 24.4%, դեղագործական ապրանքների - 17.6%, էլեկտրական սարքավորումների - 2,6 անգամ, ինչպես նաև ոսկերչության ոլորտում -40,3%: 2017 թվականի առաջին կեսի արդյունքներով վերամշակման արտադրության ոլորտում արձանագրվել է աշխատուժի արտադրողականության զգալի աճ`մոտ 20%: «Արդյունաբերության ոլորտների շարքում առավել ընդգրկուն աճ կարող է ապահովել վերամ,շակման արդյունաբերությունը», - ասել է նախարարը:
Նշենք, որ Հայաստանի 2017-ի բյուջեն նախատեսում է ՀՆԱ-ի 3.2% աճ: Սակայն, վերջերս, հաշվի առնելով դրական զարգացումները և Կենտրոնական բանկի կանխատեսումները, ՀՀ ֆինանսների նախարարությունը բարձրացրել է 2017-ի տնտեսական աճի իր կանխատեսումը`4.3%, նախորդ տարվա`0.2% -ի փոխարեն, 2.9% կանխատեսման պայմաններում: 2018 թվականը, ըստ բյուջեի նախագծի, Հայաստանի կառավարությունը խոստանում է փակել ՀՆԱ-ի 4,5% աճով: Միևնույն ժամանակ, ԱՄՀ փորձագետները 2017 թվականին կանխատեսում են Հայաստանի ՀՆԱ-ի 3.5%, 2018-ին`2.9% աճ: Համաշխարհային բանկի փորձագետները գտնում են, որ Հայաստանի տնտեսական աճի և աղքատության կրճատման հեռանկարները զգալիորեն անորոշ են: Նրանց կարծիքով, երկրում պահպանվում են ռիսկերը, որոնք կապված են ինչպես ներքին իրավիճակի, այնպես էլ արտաքին գործոնների հետ: Որպես այդպիսին նշում են առաջիկա նախագահական ընտրությունները 2018 թվականի ապրիլին և նոր կառավարության ձևավորումը, ինչպես նաև Ռուսաստանի դեմ հնարավոր արևմտյան նոր պատժամիջոցները: Անհասկանալի է իրավիճակը Իրանի միջուկային գործարքի շուրջ: Այս ռիսկերն արդարացնում են առաջիկա տարիների տնտեսական աճի կանխատեսման զգուշավորությունը: