Չորեքշաբթի, 18 Հոկտեմբերի 2017 18:12
Նաիրա Բադալյան

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը խոստանում է Իրանի հետ սահմանին «Մեղրի» ԱՏԳ-ն գործարկել նոյեմբերի վերջին

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը խոստանում է Իրանի հետ սահմանին «Մեղրի» ԱՏԳ-ն գործարկել նոյեմբերի վերջին

Արմինֆո. Իրանի հետ սահմանին «Մեղրի» աատ տնտեսական գոտին կգործարկվի 2017 թ. նոյեմբերի վերջին: Այդ մասին հայտարարել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը մեկամյա գործունեությանը նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ: Ինչպես նշել է նախարարը, ներկայումս գոյություն ունի ԱՏԳ ստեղծման 2 նախագիծ՝ Սյունիքի և Մեղրիի: Մոտ ժամանակներս նախատեսվում է միավորել դրանք մեկ մեծ ազատ տնտեսական գոտում: «Մեղրիի ԱՏԳ կառուցման աշխատանքներն արդեն մեկնարկել են, նոյեմբերի վերջին կփորձենք գործարկել այն»,- նշել է Սուրեն Կարայանը:

 

Հոկտեմբերի առաջին տասնօրյակում տեղի է ունեցել Հայաստանի կառավարական պատվիրակության պաշտոնական այցը ԻԻՀ:  Հայաստանի կառավարությունը մեծ հույսեր է կապել այդ այցի հետ: Օգոստոսի 21-ին Հայաստանի կառավարության ղեկավար Կարեն Կարապետյանը հաղորդել էր, որ Իրանի հետ ԱՏԳ ստեղծման ժամկետի հարցում   որոշակիություն կլինի Իրան այցից հետո: Նրա ասելով, արդեն նոյեմբերի վերջին կձևավորվի որոշակի հարթակ: «Այդ հարցում մենք շատ բանի միջով ենք անցել` թե հաջողված, թե անհաջող բանակցություններ: Սակայն հարթակը, միանշանակ, կստեղծվի, և հարցն ավելի որոշակիորեն կքննարկենք առաջիկայում` Իրան այցի ընթացքում», - հայտարարել էր Կարապետյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունն օգոստոսի 3-ի նիստում հաստատել է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից ներկայացված՝ «Մեղրի ազատ տնտեսական գոտի» փակ բաժնետիրական ընկերություն հիմնադրելու մասին որոշումը:  Մեղրիի ԱՏԳ-ն, որի գործարկումն ավելի վաղ հայտարարվել էր 2017 թ. հոկտեմբերին: Առաջին փուլում նախատեսվում է կառուցապատել Մեղրիի մաքսային կետին հարակից տարածքը՝ ապահովելով հիմնական արտադրական և պահեստային տարածքները, ինչը հնարավորություն կտա անխոչընդոտ մուտք գործել դեպի իրանական շուկա։ Դրան կհաջորդի ԱՏԳ ընկերությունների ներգրավումը և համապատասխան արտոնությունների տրամադրումը: Ընդհանուր առմամբ այդ նախաձեռնությունը հարկավոր է դիտարկել տարածածրջանային զարգացման, մասնավորապես՝ Սյունիքի մարզում տնտեսական ակտիվության խթանման համատեքստում:

Հայաստանի և Իրանի միջև առևտրի ազատ գոտու ստեղծման ծրագիրը գնահատվում է 28 մլն դոլար, իսկ հաշվի առնելով ընթացիկ ծախսերը՝  ընդհանուր գումարը կարող է կազմել շուրջ 32 մլն դոլար: Տասնամյա հեռանկարում, համաձայն ներդրումային ծրագրի, ակնկալվում է, որ ԱՏԳ կազմակերպող ընկերության շահույթը կկազմի 52 մլն դոլար: Ըստ կանխատեսումների, 10 տարում կներգրավվի 120 ընկերություն, որոնք տարեկան կարտահանեն 80-100 մլն դոլարի ապրանք: Նպատակային ուղղությունները կլինեն Իրանը, Եվրասիական տնտեսական միության, ինչպես նաև Մերձավոր Արևելքի երկրները: