
Արմինֆո.Իտալական հայտնի Elitaliana ընկերությունը դիտարկում է Հայաստանում ուղղաթիռի բազայի ստեղծման հնարավորութոյւնը, մի շարք ծառայությունների տրամադրման համար, սկսած սանավիացիայից և վերջացրած փոստային ծառայությունների հրատապ առաքումով:
Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամլո ծառայության հայտարության մեջ ասված է միայն այն մասին, որ ընկերության ղեկավարությունը հանդիպում է ունեցել ՔԱԳՎ ղեկավարության հետ, որի ընթացքում ծանոթացել է երկրի ավիացիայի ոլորտի քաղաքականությանը: Թե հատկապես ինչն է հետաքրքրել հյուրերին, հայտարարույթունում չի ասվում, չի հաղորդվում նաև այն մասին, թե արդյոք իտալացի մասնագետների այցը կապված է Հայաստանում փոքր ավիացիայի ստեղծման ծրագրերի հետ:
Մինչդեռ հայտնի է, որ իտալական ընկերությունը, որը հիմնադրվել է 1964 թվականին, ունի ուղղաթիռային բազաներ և տարբեր ծառայություններ է մատուցում աշխարհի տարբեր երկրներում: Բացի Իտալիայից ընկերությունը լայն ցանցեր ունի Բոսնիայում և Հերցեգովինայում, Կոսովոյում, որոշ լատինամերիկյան երկրներում: Ընկերությունը, որն զբաղվում է ապրանքների տեղափոխմամբ, տրամադրում է նաև օդային տաքսիի ծառայություններ, աշխատուժ է տեղափոխում դժվարանցանելի շրջաններ, զբաղվում քաղաքացիական պաշտպանության հարցերով, կատարում օդային նկարահանումներ, օգնում է կատարել շրջակա միջավայրի մոնիտորինգ, վերահսկում խողովակաշարերի հուսալիությունը, մասնակցում անտառային հրդեհների մարմանը, ինչպես նաև աշխատում է ոստիկանության հետ:
RUB | 4.73 | 0.00 |
USD | 382.54 | 0.06 |
EUR | 441.83 | 1.56 |
GBP | 501.40 | 1.12 |
CAD | 271.06 | -0.26 |
JPY | 24.95 | 0.07 |
CNY | 53.72 | 0.02 |
CHF | 473.91 | 1.25 |

