Արմինֆո. Հայաստանում թանկարժեք մետաղների գներն այս շաբաթ բարձրացել են 2.6%, նախորդ շաբաթվա 0.8% անկման փոխարեն: Թանկարժեք մետաղների գների աճը հիմնականում պայմանավորված էր ոսկու, արծաթի և պլատինի թանկացումներով, իսկ պալադիումն սկսել է ավելի արգ թանկանալ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունից, 2017 թվականի հոկտեմբերի 16-22-ը սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները` մեկ գրամ ոսկու վաճառքի գինը – 19946.66 դրամ (շաբաթական աճը` 1.9%), արծաթ – 264.54 դրամ (շաբաթական աճը`3.1%), պլատինիում – 14367.17 դրամ (շաբաթական աճը` 2.3%), պալադիում – 14747.15 դրամ (շաբաթական աճը`3.2%):
![]() | 4.56 | 0.06 |
![]() | 383.47 | 0.72 |
![]() | 449.96 | 2.75 |
![]() | 519.91 | 2.59 |
![]() | 277.17 | 1.47 |
![]() | 25.95 | 0.08 |
![]() | 53.85 | 0.12 |
![]() | 481.44 | 2.76 |