Արմինֆո. ԵՄ հետ համաձայնագրի ստորագրման դեպքում Երևանը պետք է հաշվի առնի այնտեղից ներդրումների և տեխնոլոգիաների հոսքի բացակայության հեռանկարը և համապասխնաբար շտկի սեփական մոտեցումները: Երևանում «Ինտեգրացիոն վեկտորներ և անվտանգություն. մարտահրավերներ և հնարավորություններ» թեմային նվիրված միջազգային կլոր սեղանի ընթացքում այդպիսի կարծիք է հայտնել ԱՊՀ երկրների ինստիտուտի էկոնոմիկայի բաժնի վարիչ, տնտեսագիտության դոկտոր Ազա Միհրանյանը:
2017 թվականի նոյեմբերին «Արևելյան գործընկերության» Բրյուսելի գագաթնաժողովում Հայաստանը մտադիր է ստորագրել ԵՄ հետ գործընկերության վերաբերյալ շրջանակային փաստաթուղթը` Համապարփակ և ընդլայնված գործընկերության շուրջ համաձայնագիրը, որը նախաստորագրվել է մարտի 21-ին: Համապատասխան բանակցություններ էր նախաձեռնել ԵՄ ԱԳՆ խորհուրդը` 2015 թվականի հոկտեմբերի 12-ին Լյուքսեմբուրգում:
Տնտեսագետը, մասնավորապես, համոզմունք է հայտնել, որ Բրյուսելը ոչ մի տեխնոլոգիա չի փոխանցի ԵՄ վերահսկողությունից դուրս գտնվող, առավել ևս, ԵԱՏՄ անդամ Հայաստանին` հնարավոր մրցակցությունից խուսափելու նպատակով: Այդ լույսի ներքո` Միհրանյանը նշել է եվրոպական ինտեգրացիոն նախագծերում Հայաստանի ներառման արդյունքում տեխնոլոգիական բեկման մասին խոսակցությունների կասկածելի լինելը:
Տնտեսագետը նաև կարծում է, որ Հայաստանն իր ոչ մեծ տնտեսությունով և, համապատասխանաբար, շահերով ու հնարավորություններով և մեծ խնդիրներով չպետք է ակտիվ ներդրումային հոսք ակնկալի Եվրոպայից, հատկապես` հաշվի առնելով ԵՄ-ում առկա բարդ ֆինանսական իրավիճակը, խնդիրները և մրցակցությունը համաեվրոպական շուկայի ներքին ռեսուրսների համար: -գ-
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |