
Արմինֆո. Ռուսաստանի Դաշնության կողմից ֆինանսավորվող և ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրի շրջանակներում Հայաստանի քարտեզի վրա 60 նոր ժամանակակից զբոսաշրջային ուղղություն կհայտնվի: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանում ՄԱԿ–ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Մարյասինը:
Մասնավորապես, նա նշել է, որ երկրում ագրոտուրիզմի զարգացման հիմնական խնդիրը գիդերի դեր ստանձնելու գյուղի բնակիչների պատրաստակամության բացակայությունն է, ովքեր կխոսեն առնվազն 2 լեզվով: Այս առնչությամբ ՄԱԿ-ի ներկայացուցիչը նշել է, որ շուտով Իջևանում ագրոտուրիզմի ոլորտի մասնագետների նախապատրաստման կենտրոն կբացվի: Գիդեր նախապատրաստելուց բացի, նա ընդգծել է, որ կենտրոնում կկարողանան ուսումնառություն անցնել զբոսաշրջային ոլորտում բիզնես բացելու ցանկություն ունեցող գործարարները:
«Այսօր Հայաստանի գյուղական բնակավայրերը մեծամասամբ պատրաստ չեն զբոսաշրջիկներ ընդունելու: Սակայն, մենք մտադիր ենք աջակցել իրավիճակի փոփոխմանը՝ ենթակառուցվածքների զարգացման, անհրաժեշտ սարքավորման տրամադրման, թրեյնինգների անցկացման և այլ միջոցներով: Դա «հայ-թեք» չէ, բայց Հայաստանի տնտեսական զարգացմանտեսակետից շատ կարևոր հարց է»,- ընդգծել է նա: