Արմինֆո.Հոկտեմբերի 19-ից 21-ը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի գլխավորած պատվիրակությունը գտնվում է Բելարուսի մայրաքաղաք Մինսկում՝ տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 13-րդ նիստին մասնակացելու նպատակով:
Այցի շրջանակներում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը և ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հանդիպում են ունեցել Բելառուսի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վլադիմիր Զինոսվկու հետ:
Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են, որ երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալները չեն համապատասխանում երկու պետությունների իրական ներուժին: Հատուկ ուշադրություն է դարձվել ԵԱՏՄ շրջանակներում երրորդ երկրների հետ համագործակցության և դեպի երրորդ երկրներ արտահանման հարցերին: Կողմերը քննարկել են նաև Մեղրու ազատ տնտեսական գոտու շրջանակներում համագործակցության հնարավորությունները:
Բելառուսի արդյունաբերության նախարար Վիտալի Վովկի հետ հանդիպմանը քննարկվել են Բելառուսում արտադրվող և Հայաստան մատակարարվող տրանսպորտային, գյուղատնտեսական տեխնիկային առնչվող հարցեր, նաև արծարծվել է դրանց ադապատացումը հայաստանյան պայմաններին: Պատվիրակությունների հանդիպման օրակարգում էր նաև հայ-բելառուսական գործարար համաժողով կազմակերպելու հարցը, որը կխթանի երկկողմ տնտեսական հարաբերությունները:
Նախարարներ Կարայանը և Առաքելյանը հանդիպել են նաև Բելառուսի գյուղատնտեսության նախարար Լեոնիդ Զայացի հետ՝ քննարկելով խոշոր եղջերավոր անասունների բազմացման և սերմնաբուծության ոլորտում երկու երկրների համագործակցությունը:
RUB | 4.23 | 0.01 |
USD | 387.32 | -0.31 |
EUR | 416.10 | 1.18 |
GBP | 486.40 | 1.36 |
CAD | 283.52 | 1.05 |
JPY | 25.30 | 0.30 |
CNY | 53.49 | -0.04 |
CHF | 426.85 | 1.63 |