
Արմինֆո. Global Finance ամերիկյան հեղինակավոր ամսագիրն Արդշինբանկին ճանաչել է 2017թ. «Տարվա ամենահուսալի բանկ»: Այս բացառիկ հետազոտության մեջ ներառվել են աշխարհի 106 երկրների առաջատար բանկերը, իսկ ընտրությունը կատարվել է ըստ Moody's, Standard, Poor's և Fitch հեղինակավոր միջազգային գործակալությունների կողմից գնահատված արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների և 1000 խոշորագույն բանկերի ընդհանուր ակտիվների ցուցանիշների:
«Այս մրցանակը միջազգային փորձագետների կողմից մեր աշխատանքի ամենամեծ գնահատականներից է, ինչը նշանակում է, որ մենք շարժվում ենք ճիշտ ուղղությամբ: Այն հանգամանքը, որ Արդշինբանկը արժանացել է «Տարվա ամենահուսալի բանկ» տիտղոսին միաժամանակ պատվաբեր է և պարտավորեցնող», - նշեց Արդշինբանկի վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը:
«Չնայած տարբեր տարածաշրջաններում և ամբողջ աշխարհում ֆինանսական կանոնների ներդաշնակությանն ուղղված ջանքերին, յուրաքանչյուր երկիր յուրահատուկ է իր օրենքներով, ռիսկերով և ռեսուրսներով: Նրանք, ովքեր կարողանում են տալ անհատական լուծումներ և կիրառել ժամանակակից տեխնոլոգիաներ, մշտապես գերազանցում են իրենց մրցակիցներին», - նշեց Global Finance-ի հրատարակիչ և խմբագիր Ջոզեֆ Դ. Ջիարրափուտոն:
Հիշեցնենք, որ Արդշինբանկը Հայաստանի միակ մասնավոր կառույցն է, որն ունի միջազգային հեղիանակավոր վարկանշային երկու գործակալություններից (Moody’s և Fitch) ստացված վարկանիշ` հավասար Հայաստանի Հանրապետության վարկանշային մակարդակին:
Global Finance ամսագրի կողմից «Տարվա ամենահուսալի բանկ» ճանաչված բանկերի ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով https://www.gfmag.com/worlds-safest-banks-2017/:
RUB | 4.73 | -0.02 |
USD | 382.65 | -0.07 |
EUR | 442.76 | -1.39 |
GBP | 502.42 | -1.81 |
CAD | 273.11 | -1.10 |
JPY | 24.83 | -0.03 |
CNY | 53.79 | -0.02 |
CHF | 477.00 | -1.40 |

