Երեքշաբթի, 24 Հոկտեմբերի 2017 18:58
Նաիրա Բադալյան

Դմիտրի Մեդվեդև. Հայաստանի համար գազի հատուկ գինը կպահպանվի նաև 2018 թվականին

Դմիտրի Մեդվեդև. Հայաստանի համար գազի հատուկ գինը կպահպանվի նաև 2018 թվականին

Արմինֆո. Հայաստանի համար գազի հատուկ գինը կպահպանվի նաև 2018 թվականին: Այս մասին հոկտեմբերի 24-ին Երևանում հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, ՀՀ վարչապետ հետ Կարեն Կարապետյանի համատեղ ճեպազրույցում:

 

«Ընդունվել է որոշում, որը, հավանաբար, առանցքային նշանակություն ունի Հայաստանի տնտեսության համար: Այն կայանում է նրանում, որպեսզի Հայաստանի համար պահպանվի գազի հատուկ գինը նաև հաջորդ տարի, չնայած այն հանգամանքին, որ մինչ այդ մենք համաձայնվել էինք դուրս գալ մի փոքր այլ պարամետրերի: Կարծում եմ, որ դա կնպաստի Հայաստանում ընդհանուր տնտեսական և ներդրումային իրավիճակի բարելավմանը», - ասել է Մեդվեդևը:

 

Նշենք, որ ավելի վաղ որոշվել էր, որ 2017 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ռուսական գազի գինը Հայաստանում կկազմի 150 դոլար 1000 խմ-ի համար: Համապատասխան համաձայնագրի արձանագրությունը Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև հաստատվել էր կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 2-ի նիստում: Մինչև ապրիլը Ռուսաստանը Հայաստանին գազ էր վաճառում 1000 խմ-ի դիմաց 165 ԱՄՆ դոլարով: 2016 թվականի ապրիլի 7-ին որոշվեց գազի գինըիջեցնել մինչև 150 դոլար: ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նոյեմբերի 25-ին հաստատեց «Գազպրոմ Արմենիա» ընկերության հայտը, որն ուժի մեջ է մտել 2017 թվականի հունվարի 1-ից: