Երեքշաբթի, 24 Հոկտեմբերի 2017 20:10
Նաիրա Բադալյան

Ալեքսեյ Միլլերը նշում է 2017 թվականին Հայաստանում գազի սպառման աճի միտումը

Ալեքսեյ Միլլերը նշում է 2017 թվականին Հայաստանում գազի սպառման աճի միտումը

Արմինֆո. Մինչև 2018 թիվը Հայաստան ռուսական գազի մատակարարումների ծավալները կավելանան մինչև 2,1 մլրդ խմ, հոկտեմբերի 24-ին Երևանում լրագրողներին հայտարարել է «Գազպրոմի՚ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը:

Ընկերության ղեկավարը նշում է 2017   թվականին Հայաստանում գազի սպառման աճի միտումը: Մասնավորապես, 2017 թվականի անցած ինն ամիսներին  2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ գազի մատակարարման ծավալները գերազանցել են ավելի քան 200 մլն խմ: «Դա խոսում է այն մասին, որ Հայաստանի տնտեսությունը զարգանում է,  քանի որ գազի և էլեկտրաէնրեգիայի սպառման աճը միշտ տնտեսական աճ է: Մենք վստահ ենք, որ մատակարարումների ծավալները տարեցտարի կաճեն՚, - հայտարարել է Միլլերը: Դրան զուգընթաց «Գազպրոմի՚ ղեկավարը նշել է «Գազպրոմին՚ պատկանող Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկից հայկական շուկա էլեկտրաէներգիայի մատակարարումների ծավալի աճը: «Էլեկտրաէներգիայի մատակարարումն արդեն ընթացիկ շրջանում կազմել է ավելի քան 700 մլն կՎտ/ժ, և 2017 թվականի արդյունքներով  կգերազանցի 900 մլն կՎտ/ժ: Ընդհանուր առմամբ, դրանք շատ լավ ցուցանիշներ են, և, անկասկած, արտացոլվում են մեր «Գազպրոմ – Արմենիա՚ ձեռնարկության տնտեսական ցուցանիշների վրա՚, - նշել է Ալեքսեյ Միլլերը: «Գազպրոմի՚ վարչության նախագահը ընդգծել է, որ ընկերությունը սոցիալապես պատասխանատու ընկերություն է: Նա հիշեցրել է, որ «Գազպրոմ-Արմենիան՚ դպրոց է կառուցում Երևանում, որի բացումը  նախատեսվում է 2018 թվականի սեպտեմբերի 1-ին: