Չորեքշաբթի, 25 Հոկտեմբերի 2017 12:45
Նաիրա Բադալյան

Երևանում մեկնարկում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը

Արմինֆո. Երևանում մեկնարկում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը, որի օրակարգում ներառված են ինֆորմատիզացման ոլորտի, ներքին շուկաների գործունեության, առևտրի, ագրոարդյունաբերական համալիրի, էներգետիկայի և ենթակառուցվածքի հարցեր: Գլխավոր թեմաների թվում են ԵԱՏՄ թվանշանային օրակարգի իրագործման շրջանակում նախաձեռնույթյունների մշակման կարգը, 2018-2019թթ. ԵԱՏՄ ներքին  շուկայում բացառումների և սահմանափակումների վերացմանն ուղղված միջոցառումների ծրագիրը («ճանապարհային քարտեզը՚): Նիստի մասնակիցները կքննարկեն ԵԱՏՄ ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի  շրջանակում տեղեկատվական փոխանակման համակարգի ձևավորման որոշ հարցեր: Նիստի օրիակարգում է նաև 2018-2020թթ. ԵԱՏՄ անդամ պետությունմների համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության հիմնական ուղղությունների և փուլերի իրագործմանն ուղղված միջոցառումների ծրագրի («ճանապարհային քարտեզը՚) քննարկման հարցը: Կնշվեն ԵԱՏՄ այն երկրները, որտեղ նախատեսվում է անցկացնել 2018-2020թթ. «Եվրասիական շաբաթ՚ ավանդական ցուցահանդեսային համաժողովը: Ղրղըզական Հանրապետությունում կադրային փոփոխությունների առնչությամբ նախատեսվում է հաստատել ԵՏՀ խորհրդում  Ղրղըզստանի ներկայացուցչի նոր թեկնածութունը: Կնշվեն Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի անցկացման օրն ու վայրը: