Չորեքշաբթի, 25 Հոկտեմբերի 2017 18:09
Նաիրա Բադալյան

Տիգրան Սարգսյան. Եվրասիական միության երկրները քննարկում են շաքարի ընդհանուր շուկայում ձևավորման հարցը

Տիգրան Սարգսյան. Եվրասիական միության երկրները քննարկում են շաքարի ընդհանուր շուկայում ձևավորման հարցը

Արմինֆո. Եվրասիական միության երկրները քննարկում են շաքարի ընդհանուր շուկայի ձևավորումը: Այս մասին հոկտեմբերի 25-ին լրագրողներին հայտնել է ԵՏՀ ղեկավար Տիգրան Սարգսյանը, Երևանում կայացած Եվրասիական միջկառավարական հանձնաժողովի նիստից հետո:

Նրա խոսքով, ոլորտում ստեղծվել է բարդ իրավիճակ, ինչի մասին զեկուցել է ՌԴ գյուղատնտեսության նախարարը: «Հանձնարարել է անցկացնել ուսումնասիրություն այս թեմայով, ընդհանուր մոտեցումների տեսանկյունից, մասնավորապես, շաքարավազի արտադրության հումքի ներմուծման համար մեր ընդհանուր տարածքում», - ասել է Սարգսյանը:

Նրա խոսքերով, ներկայումս տեղի է ունենում եվրասիական շուկայի սեգմենտավորումը: ԵՏՀ ղեկավարը կարևորել է իրավիճակը կարգավորելու անհրաժեշտությունը, որպեսզի ապահովի հավասար մրցակցություն և չխախտվեն շաքարավազ արտադրողների իրավունքները, որոնք օգտագործում երրորդ երկրներից ներմուծված հումք: