Հինգշաբթի, 26 Հոկտեմբերի 2017 17:13
Նաիրա Բադալյան

ՌԴ մաքսայինները գտել են Հայաստանի տարածքով դեպի Ռուսաստան լոլիկի վերաարտահանումը կանխելու արդյունավետ միջոց

ՌԴ մաքսայինները գտել են Հայաստանի տարածքով դեպի Ռուսաստան լոլիկի վերաարտահանումը կանխելու արդյունավետ միջոց

Արմինֆո. Ռուսաստանի մաքսայինները Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ համատեղ գտնել են թուրքական լոլիկի վերաարտահանումը դեպի Ռուսաստան կանխելու արդյունավետ միջոց: Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության ղեկավարի առաջին տեղակալ Ռուսլան Դավիդովը: Ըստ նրա, անցյալ տարվանից ակտուալ էր ծագման երկրի որոշման խնդիրը, որը հաջողվեց լուիծել: Ինչպես բացատրել է մաքսայինի ներկայացուցիչը, ստեղծվել են միջգերատեսչական աշխատանքային խմբեր, ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանական գործընկերների հետ: «Նրանց խնդիրն է ստեղծել ապրանքների թափանցիկ շղթաներ», - ասել է նա:

 

Ռոսպոտրեբնադզորի, Ռոսսելխոզնադզորի ներկայացուցիչները, որոնք ներառված են այդ աշխատանքային խմբերում, հաճախում են Հայաստանիև Ադրբեջանի ընկերություններ, որոնք զբաղվում են դեպի Ռուսաստան լոլիկի արտահանումով: «Մենք նայում, թե ինչ արտադրական օբյեկտներ կան այնտեղ, գյուղատնտեսական տարածքներ, որոշում արտադրողականությունը, ինչի արդյունքում ստանում պատկերը, թե ինչ ծավալներ պետք է մատակարարվեն: Ուղեկցող փաստաթղթերի հիման վրա հետագայում կարելի է տեսնել, թե որ տնտեսությունից է գալիս տվյալ բեռը: Եվ մենք տեսնում ենք, որ դա, իրոք, այնտեղ արտադրված ապրանք է», - ասել է Դավիդովը: Այսպիսով, երկիրը, փաստորեն, դեպի Ռուսաստան արտահանել ավելի շատ ապրանք, քան արտադրում է:

 

Ռուսաստանը Թուրքիայից մի շարք ապրանքների գծով սահմանել էր էմբարգո, որը հետագայում մասնակիորեն վերացվեց, բայց թուրքական լոլիկի նկատմամբ մինչ օրս գործում է: Ռուսական իշխանությունները բազմիցս նշել են, որ Թուրքիայից լոլիկները շարունակում են անօրինական ճանապարհով մուտք գործել Ռուսաստան, հարևան երկրներից վերաարտահանման միջոցով: Մասնավորապես, Ռոսսելխոզնադզորը մտահոգություն էր հայտնել դեպի Ռուսաստան մատակարարվող լոլիկ զգալի աճի առնչոթյամբ Բելոռուսից, Հայաստանից և Ադրբեջանից: Բայց այդ երկրների իշխանությունները հերքում են այդ մեղադրանքները: