Ուրբաթ, 27 Հոկտեմբերի 2017 15:40
Նաիրա Բադալյան

ՊԵԿ. Այսուհետև Հայաստանում հեշ չի լինի սնանկության ձևակերպումը

ՊԵԿ. Այսուհետև Հայաստանում հեշ չի լինի սնանկության ձևակերպումը

Արմինֆո. 2017 թվականին Հայաստանում լիազորված մարմինները հաճախ են սկսել դիմել դատարան պարտապանին սնանկ ճանաչելու համար: Որոշակի կասկածների բացահատման , կապված իրավաբանական անձի «անկեղծության» հետ, ՊԵԿ համապատասխան ստորաբաժանումները ուսումնասիրում են գործը, և եթե կան հորինված կամ կեղծ սնանկության նշաններ, քրեական գործին տրվում է իրավական գնահատական և համապատասխան ընթացք: Այս մասին հոկտեմբերի 27-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՊԵԿ Իրավաբական վարչության ղեկավար Արման Մնացականյանը, ներկայացնելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի բարեփոխումները, միաժամանակ պատասխանելով ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հարցին:

Վարչության ղեկավարը նշել է, որ համաձայն գործող օրենսդրության, անվիճելի հարկային պարտավորությունների 60 օր ուշացման դեպքում, եթե գումարը կազմում է ավելի քան 1 մլն դրամ, պետական ​​եկամուտների կոմիտեն պարտավոր է դիմել դատարան, պահանջելով պարտապանին ճանաչել սնանկ: Վերջին տարիներին, սակայն, օրենքի այս դրույթն ստացել է շատ լայն կիրառում, քանի որ ավելացել է դրանց թիվը և ֆինանսական առողջացման ռեսուրսներ չկան: Մանավանդ, որ շատ տնտեսվարող սուբյեկտներ շարունակում են գործել, իրենց պարտավորությունները կատարելու համար ունենալով համապատասխան միջոցներ, չնայած, որ որոշակի պատճառներով հայտնվել են Օրենքի կարգավորման դաշտում:

Ներկայումս գործընթացի արդյունավետ իրականացման նպատակով ՊԵԿ-ն առաջարկում է  կիրառել օրենսդրությամբ նախատեսված միջոցները: «Առաջարկվում է սնանկացման գործընթացն սկսել միայն հարկադիր կիրառվող գործիքների օգտագործումից հետո, այսինքն, միայն այն բանից հետո, երբ ԴԱՀԿ-ն կուսումնասիրի բիզնեսը, կգա եզրակացության, որ նա չունի անհրաժեշտ ռեսուրսներ` դրամական ակտիվներ և գույք, հարկային պարտավորությունների կատարելու համար», - ասել է նա:

Հարկային և մաքսային մարմինը ձեռնպահ կմնան սնանկացման համար դատարան դիմելուց, բիզնեսի գործելու դեպքում: Այնպես, եթե տնտեսվարողը չի դիմում իր  գործողությունների կասեցման նպատակով, և կատարում է ամսական վճարումներ, հարկային պարտավորության 20% չափով, ՊԵԿ-ը կպնդի սնանկ ճանաչումը: Ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ դեպքում, եթե գործընթացը երկարաձգվի ավելի քան 6 ամսով, գերատեսչությունը պարտավոր կլինի նախաձեռնել սնանկության գործընթացը: «Փոփոխությունների նախագիծն առաջիկայում կներկայացվի կառավարությանը», - ասել է Արման Մնացականյանը:

Ինչ վերաբերվում է վիճակագրությանը, 2017 թվականի 9 ամիսների ընթացքում տեղի է ունեցել դրամական միջոցների բռնագանձման մասին 5232 որոշում, 18 մլրդ դրամի չափով: Եղել է սնանկ ճանաչելու 542 դիմում, 8 մլրդ դրամի չափով: Հաշվետու ժամանակահատվածում կայացվել է վարչական տուգանքի մասին 15938 որոշում, փաստացի բռնագանձվել է 341 մլն դրամ, հավանության է արժանացել 1810 որոշում, 13 մլրդ. դրամ գումարով, իսկ փաստացի բռնգագանձվել է 1,2 մլրդ դրամ: