ArmInfo. «Փոխկապակցվածությունը մարդկության զարգացման օբյեկտիվ տրենդ է: Աշխարհը սեղմվում է և դառնում ավելի ու ավելի փոքր: Հետևաբար, երկխոսությունը հակասությունների վերացման լավագույն ձևն է՚, - հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, հավելելով, որ դա ակնհայտ է դառնում այժմ, երբ մենք բոլորս կանգնած ենք չորրորդ արդյունաբերական հեղափոխության նախաշեմին: Արդեն պարզ է, որ շահերի պաշտպանությունը գնում է դեպի թվանշանային միջավայր, որտեղ արդյունավետ և կառուցողական համագործակցության բացակայության դեպքում ի հայտ կգան նոր խոչընդոտներ և սահմանափակումներ: Այդ մասին Տիգրան Սարգսյանը հայտարարել է հոկտեմբերի 27-ին Նյու Յորքում ԱՄՆ-Ռուսաստան գործարար խորհրիդի ամենամյա հանդիպմանը, որին մասնակցել են ԱՄՆ և Ռուսաստանի խոշոր բիզնեսի և պետական իշխանության մարմինների ներկայացուցիչներ:
Իր ելույթում Տիգրան Սարգսյանը հանդիպման ամերիկակցի մասնակիցների հատուկ ուշադրությունն է հրավիրել ԵԱՏՄ զարգացման գլխավոր ուղղություններից մեկի` թվանշանային օրակարգի վրա, որը կարող է դառնալ հիմք ԱՄՆ և ամերիկյան ընկերույթյունների հետ ավելի սերտ համագործակցության համար:
ԵՏՀ կոլեգիայի նախագահն իր ելույթում հատուկ շեշտադրում է կատարել եվրոպական երկրների և Եվրամիության հետ համագործակցությանը: Նա նշել է, որ ԵԱՏՄ միշտ բաց է եղել ԵՄ և ԱՄՆ հետ փոխգործակցության զարգացման համար: «Իմ ներկայությունն այստեղ շատ բառերից ավելի լավ է խոսում այն մասին, որ մենք պատրաստ ենք կառուցողական և արդյունավետ հարաբերություններ կառուցել բոլորի հետ, ովքեր մեզանում տեսնում են գործընկերների: Սակայն ակնհայտ է, որ մեր միջև առավել սերտ համագործակցության առկայությունը թույլ կտա ամրապնդել ԱՄՆ ընկերությունների դիրքերը ԵԱՏՄ–ում, իսկ եվրասիական բիզնեսինը` ԱՄՆ-ում: Նոր աշխարը, որի հետ այսօր գործ ունենք, նախևառաջ, արագ փոփոխվող իրականությունն է: Այդ իրականությունում, կարևոր նշանակություն ունի նոր նորմերի և ստանդարտների մշակումն ու ներդրումը: Փոխշահավետ համագործակցությունն այդ ուղղությամբ թույլ կտա մշակել այնպիսի նորմեր և ստանդարտներ, որոնց շնորհիվ գործաարներն ու երկրները ավելի հեշտ և նվազ վնասներով կարող են արձագանքել այդ փոփոխություններին՚, - ասել է Տիգրան Սարգսյանը: