Արմինֆո.Ընթացիկ տարվա մայիսից «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» պորտալում գործարկվել է «Ռիսկերի կառավարում» համակարգը՝ հնարավորություն ստեղծելով կիրառելու ռիսկայնության գնահատման նոր ուղղություններ: Արդյունավետ թիրախավորման շնորհիվ համակարգն ուղղված է մաքսային մարմնի կողմից ֆիզիկական զննումների կրճատմանն ու արդյունավետության բարձրացմանը: Համակարգի կիրառման առաջին ամիսների ընթացքում ֆիզիկական զննումների քանակի կրճատումն արդեն նկատելի է:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, մասնավորապես, եթե 2017 թվականի առաջին եռամսյակում ֆիզիկական զննման է ենթարկվել ներքին սպառման համար մաքսային ընթացակարգով հայտարարագրված ապրանքների 28,8 տոկոսը, ապա երկրորդ եռամսյակում այդ թիվը նվազել է 6,4 տոկոսով՝ կազմելով 22,4 տոկոս: Ռիսկերի կառավարման նոր համակարգն ինտեգրված է մաքսային ձևակերպումներին առնչվող այլ էլեկտրոնային կառավարման համակարգերի հետ, ինչն ապահովում է համակարգերի միջև փոխգործակցությունը և բարձրացնում դրանց կիրառման արդյունավետությունը: Համակարգը նպաստում է նաև մաքսային գործընթացների դյուրացմանը, արտաքին առևտրի ոլորտում ավելի բարենպաստ միջավայրի ապահովմանը և մաքսային սահմանների պաշտպանության արդյունավետության բարձրացմանը:
RUB | 4.89 | 0.05 |
USD | 381.51 | 0.05 |
EUR | 450.03 | 0.06 |
GBP | 515.61 | 0.07 |
CAD | 279.04 | 0.03 |
JPY | 24.46 | 0.00 |
CNY | 54.46 | 0.08 |
CHF | 484.83 | 0.07 |

