Արմինֆո. Անելիք Բանկը հոկտեմբերի 27-ին ամփոփել է «Ամառային ակցիայի» արդյունքները և ոսկե ձուլակտորներով պարգևատրել 5 խոշոր քարտապանների, որոնք իրականացրե% էին առավելագույն գումարով անկանխիկ գործարքներ:
Ինչպես ԱրմԻՆֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, բանկի հաղթող հաճախորդն ստացել է 10 գրամանոց ոսկու ձուլակտորն, 2 –րդ տեղը`5 գրամանոց, իսկ 3-5 տեղերը`1 գրամանոց ոսկու ձուլակտորներ:
«Սա Անելիք Բանկի հերթական հաճելի անակնկալ է, որը ներկայացվում է հաճախորդներին: Մատչելի գներով միջազգային վճարային համակարգերի պլաստիկ քարտերի տրամադրումից բացի մեր հաճախորդներն ստացել են զեղչերից օգտվելու հնարավորություններ, կատարելով անկանխիկ գործարքներ, իսկ ակցիայի արդյունքում 5 քարտապաններ արժանացան նվերների», - ասել է Անելիք Բանկի մանրածախ բիզնեսի տնօրեն Վարդան Գևորգյանը: Հիշեցնենք, որ Անելիք Բանկի ակցիան մեկնարկել էր հունիսի 21-ին, որը գործում էր մինչև հոկտեմբերի 15-ը: Ակցիայի շրջանակներում Maestro / Cirrus, MasterCard Standart, MasterCard Gold և Visa Gold քարտերի քարտապաններն ունեին ոսկե ձուլակտորներ շահելու հնարավորություն:
Հիշեցնենք, որ «Անելիք Բանկը» շուկայում գործում է 1996 թվականի հոկտեմբերից: 2016 թվականի նոյեմբերին իրականացված լրացուցիչ թողարկմից հետո Բանկի բաժնետերերի կազմը փոխվեց, միացավ կիպրոսյան FISTOCO LTD ընկերությունը, 59.68% բաժնեմասով, ինչը նվազեցրել նախկին բաժնետերերի մասնաբաժինը, դեմս Լիբանանյան ԿրեդիտԲանկ S.A.L ի, 100%-ից մինչև 40.32%: Բանկի անուղղակի մեծամասնական բաժնետերերն են հանդիսանում ֆիզիկական անձինք` Tarek J. Khalefe (CreditBank S.A.L) և Վարդան Դիլանյանը (FISTOCO ՍՊԸ):
RUB | 4.73 | -0.02 |
USD | 382.65 | -0.07 |
EUR | 442.76 | -1.39 |
GBP | 502.42 | -1.81 |
CAD | 273.11 | -1.10 |
JPY | 24.83 | -0.03 |
CNY | 53.79 | -0.02 |
CHF | 477.00 | -1.40 |

