Արմինֆո. Արդշինբանկը հայտարարում է, որ նվազեցնում է ոսկու գրավով ապահովված բոլոր վարկերի տոկոսադրույքները: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է մամուլի ծառայությունից, այդ պայմանը գործում է սույն թվականի հոկտեմբերի 11-ից:
Համաձայն նոր պայմանների, ՀՀ դրամով տրամադրվող վարկի տարեկան տոկոսադրույքը կսկսի 10%-ից, գյուղատնտեսական նշանակության ԱՄՆ դոլարով տրամադրվող վարկինը` 6%-ից, իսկ Եվրոյով տրամադրվող վարկի դեպքում` 4%-ից:
Վարկերը տրամադրվում են մինչև 10 տարի մարման ժամկետով, ոսկու գնահատված արժեքի մինչև 500%-ի չափով`կախված հաճախորդի վարկային պատմությունից:
«Հաճախորդներին հնարավորություն է ընձեռվում ընտրել տոկոսների և վարկի մարման իրենց հարմար եղանակ»,-նշում է աղբյուրը:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշի, 2017 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Արդշինբանկն իր հիմնական ցուցանիշներով գտնվում է առաջատարների եռյակում: Մասնավորապես, ընդհանուր կապիտալը կազմել է 64.2 մլրդ դրամ (տարեկան աճը 21%), ակտիվները`501.6 մլրդ դրամ (տարեկան աճը`13 5%), վարկային ներդրումները և այլ վարկերը`340.4 մլրդ դրամ: Բանկի վարկային պորտֆելում գերակշռում են կորպորատիվ վարկերը, սակայն մանրածախ պորտֆելը նույնպես չի զիջում աճի տեմպերով: 2017-ի 9 ամիսներն Արդշինբանկը եզրափակել է 4.5 մլրդ դրամ զուտ շահույթով, տարեկան կտրվածքով աճը`29.8%: Արդշինբանկը մասնաճյուղային ցանցն ամենամեծերից մեկն է Հայաստանի բանկային համակարգում, մասնավորապես, բանկն ունի 64 մասնաճյուղ, որից 19-ը գտնվում է Երևանում, 42-ը`Հայաստանի մարզերում և 3-ը`ԼՂՀ-ում: Բանկի հիմնական բաժնետերերն են`«Arins Group» (այն վերանվանվեց «Բիզնես ներդրումների կենտրոն» ԱՊԸ-ի) - 70.1145% և «Ռեգիոն» Արդյունաբերական ֆինանսական կորպորացիան - 28.3689%:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |