Արմինֆո. 2018 թվականի բյուջեի նախագծի համաձայն, Հայաստանի նախագահի աշխատակազմի պահպանմանը հատկացվել է 2.381 մլրդ դրամ, 2017-ի 4,880 մլրդ դրամի փոխարեն:
Ինչպես ՀՀ խորհրդարանում 2018 թվականի պետբյուջեի քննարկումների ընթացքում հայտարարել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը, ֆինանսավորման կրճատումը կապված է հանրապետության խորհրդարանական կառավարմանն անցնելու և երկրի նախագահի լիազորությունների զգալի կրճատման հետ:
Նրա խոսքով, բազմաթիվ կառույցներ, ինչպիսիք են Հանրային խորհուրդը, Ազգային անվտանգության խորհուրդը, Վերահսկիչ ծառայությունը և «Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության կենտրոն» ՀԿ-ն դուրս կբերվեն նախագահի աշխատակազմից, րոնք կամ գործելու են ինքնուրույն, կամ կմիանան կառավարության աշխատակազմին: Ընթացիկ բարեփոխումների համատեքստում նաև զգալիորեն կնվազի նախագահի աշխատակազմի աշխատողների թիվը: «Մենք արդեն կրճատել ենք աշխատողների թիվը 410-ից մինչև 330, բայց 2018 -ից նախատեսվում է կրճատել ևս 120-130 մարդ: Ընդհանուր առմամբ, նախագահի աշխատակազմի աշխատողների թիվը չպետք է գերազանցի 180-200 մարդը», - նշել է Գևորգյանը: Առաջիկա բարեփոխումների համատեքստում նա ասել է, որ նախագահական ապարատի կողմից իրականացվող ծրագրերի ծավալը կկրճատվի 35 տոկոսով:
Նշենք, որ 2018 թվականի ապրիլից Հայաստան ամբողջությամբ անցնում է խորհրդարանական կառավարման ձևին: Այն ժամանակ էլ լրանում է գործող նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը:
RUB | 4.26 | 0.03 |
USD | 387.92 | 0.60 |
EUR | 417.83 | 1.73 |
GBP | 487.81 | 1.41 |
CAD | 283.67 | 0.15 |
JPY | 25.22 | -0.08 |
CNY | 53.82 | 0.33 |
CHF | 428.31 | 1.46 |