Հինգշաբթի, 2 Նոյեմբերի 2017 14:45
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանի կապի ոլորտի հասույթի անկումը 2017 թվականի 9 ամիսներին տարեկան կտրվածքով դանդաղել է`8.5%-ից մինչև 5.8%

Արմինֆո. Հայաստանի կապի ոլորտի հասույթը 2017 թվականի հունվար-սեպտեմբերին կազմել է 107.7 մլրդ դրամ, տարեկան կտրվածքով անկումը`5.8%, նախորդ տարվա անկումը`8.5%: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, ստացված հասույթի ընդհանուր ծավալում առյուծի բաժինն ապահովել է հեռահաղորդակցության ոլորտը`94.2% կամ 101.5 մլրդ դրամ, տարեկան անկումը`6.6%:

 

Ըստ վիճակագրության, 2017-ի սեպտեմբերին կապի ոլորտի ընդհանուր հասույթը կրճատվել է 4.6%, մինչև 12.1 մլրդ. դրամ, ընդ որում, հեռահաղորդակցության հատվածի հասույթը կրճատվել է 5%, մինչև 11.5 մլրդ.դրամ: Կապի ոլորտի հասույթը տարեկան կտրվածքով կրճատվել է 2.5%, իսկ հեռահաղորդակցության անկումը կազմել է 2%:

 

Համեմատության համար նշենք, որ 2016 թվականի հունվար-սեպտեմբերին կապի ոլորտի տարեկան հասույթը կազմել էր 114.4 մլրդ դրամ: Ստացված  ընդհանուր հասույթի ծավալներում հեռահաղորդակցության ոլորտի մասնաբաժինը կազմել էր 108.6 մլրդ. դրամ: