Հինգշաբթի, 2 Նոյեմբերի 2017 19:16
Կարինա Մելիքյան

Ինեկոբանկի նոր բիզնես մասնաճյուղը Կոմիտասի պողոտայում

Արմինֆո. Կոմիտաս 54բ հասցեում նոյեմբերի 1-ին բացվեց Ինեկոբանկի նոր` «Կոմիտաս 2» բիզնես մասնաճյուղը:

Նորաբաց մասնաճյուղն իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին կառաջարկի բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ` բիզնես վարկեր, առևտրի ֆինանսավորման և բիզնես գործիքներ, հաշիվների սպասարկում և այլ ծառայություններ:

Բիզնեսի և անհատների համար սեգմենտավորված մասնաճյուղերի բացումը Ինեկոբանկի ռազմավարական ուղղություններից է, որով բանկը ապահովում է իր առջև դրված առաջնային նպատակներից մեկը` հաճախորդների հարմարավետ սպասարկումը:

 

Մասնաճյուղի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին բանկի ղեկավար անձնակազմը, հաճախորդներ, հյուրեր: Ողջույնի խոսքով հանդես եկավ Ինեկոբանկի Կորպորատիվ բիզնեսի տնօրեն Ա. Չիչյանը` նշելով.

«Մասնաճյուղերի սեգմենտավորումը ըստ հաճախորդի տեսակի բանկի բարեփոխումների ծրագրի մի մասն է կազմում, որի նպատակն է ունենալ հաճախորդի հենց այդ սեգմենտին հարմարեցված մասնաճյուղ, ինչն էլ իր հերթին կապահովի սպասարկման բարձր մակարդակ: Ճիշտ է, այսօր Ինեկոբանկը տրամադրում է հաշիվների հեռահար կառավարման հարուստ գործիքակազմ, բայց զուգահեռ կարևորում է նաև մասնաճյուղերում հաճախորդների հարմարավետ սպասարկումը` դրանով իսկ բավարարելով տարբեր պահանջմուքներ ունեցող հաճախորդների կարիքները:

Այժմ Արաբկիր համայնքում մենք ունենք 3 մաասնաճյուղ:

  • Նորաբաց «Կոմիտաս 2» բիզնես մասնաճյուղը,
  • Կոմիտաս 39 հասցեում գործող «Կոմիտաս» մասնաճյուղը, որը վերաբացվել է որպես մանրածախ մասնաճյուղ, և
  • «Արաբկիր» մանրածախ մասնաճյուղը, որը գտնվում է Կոմիտաս 38 հասցեում և արդեն 5 տարի է մատուցում է բարձրորակ բանկային ծառայություններ իր բոլոր հաճախորդներին:

Մասնաճյուղերի աշխարհագրական դիրքերը ընտրվել են երկար ուսումնասիրություններից հետո, դրանք գտնվում են Արակբիր համայնքի բանուկ հատվածներում, ինչը թույլ է տալիս հաճախորդներին կատարել իրենց բանկային գործարքներն առանց առօրյա գործերից կտրվելու»:

Նորաբաց «Կոմիտաս 2» մասնաճյուղն աշխատելու է երկուշաբթի - ուրբաթ, ժամը 09:05-17:00, շաբաթ` ժամը 10:00-15:00:

Ինեկոբանկի մասին

Արդեն 21 տարի է Ինեկոբանկը մատուցում է բարձրորակ բանկային ծառայություններ և սպասարկում է ավելի քան 400,000 հաճախորդ բանկի 23 մասնաճյուղերում:

 

Ինեկոբանկը բանկային ծառայությունների մատուցումը հասցրել է բոլորովին այլ` բարձր մակարդակի թվային տեխնոլոգիաների ներդրման և զարգացման շնորհիվ: Այդ մասին են վկայում հետևյալ փաստերը.

 

  • 2009թ.-ին առաջինը Հայաստանում ներդրել ենք «Ապառիկ տեղում» ծրագիրը, որը ապրանքի ապառիկ գնման գործընթացը 3-4 օրից կրճատել է մինչև մի քանի րոպե,
  • 2012թ.-ին առաջիններից մեկն ենք ներդրել Online Banking ծրագիրը, որն ապահովում է գործարքների կատարումը 24/7 ռեժիմով,
  • 2014թ.-ին ստեղծել ենք InecoMobile հավելվածը, որն իր ֆունկցիոնալության և օգտագործման պարզության շնորհիվ այսօր հայաստանյան բանկերի շարքում ամենաշատ ներբեռնումներ (58 հազ.) ունեցող բանկային հավելվածն է: