Հինգշաբթի, 2 Նոյեմբերի 2017 19:53
Ալինա Հովհաննիսյան

ՀՀ վարչապետ. 2017 թվականին հայտարարված 830-850 մլն դոլար ներդրումների 45%-ը 8 ամիսներին արդեն հաջողվել է յուրացնել տնտեսությունում

ՀՀ վարչապետ. 2017 թվականին հայտարարված 830-850 մլն դոլար ներդրումների 45%-ը 8 ամիսներին արդեն հաջողվել է յուրացնել տնտեսությունում

Արմինֆո. 2017 թվականին հայտարարված 830-850 մլն դոլար ներդրումների 45%-ը կամ 376 մլն.դոլարն 8 ամիսներին արդեն հաջողվել է յուրացնել տնտեսությունում: Այս մասին նոյեմբերի 2-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

 

Նա ընդգծել է, որ 2017 թվականին մեծ ներդրումներ են նախատեսվում հետևյալ ոլորտներում` էներգետիկա և բնական պաշարներ - $ 220,2 մլն, որից 71% -ը կամ $ 155,4 մլն-ն արդեն յուրացվել է, տրանսպորտի, կապի և ՏՏ ոլորտ - $ 119,5 մլն (8 ամիսներին յուրացվել է 35% -ը կամ $ 42 մլն), քաղաքաշինություն - $ 111.5 մլն (8 ամիսներին յուրացվել է 29% կամ $ 32 մլն), գյուղատնտեսություն - $ 101.3 մլն (22% կամ $ 22,6 մլն):

 

Ըստ վարչապետի, պետական ​​ներդրումային ծրագրեր կիրականացվեն տարբեր պետական ​​գերատեսչությունների կողմից, վարկային կամ դրամաշնորհային միջոցներով: Նախատեսված ներդրումների ծավալը կապահովվի նաև ծրագրերով, որոնք  իրականացվում են պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակում, ինչպես նաև մասնավոր ներդրումային ծրագրերով, որոնք ստացել են խորհրդատվական աջակցություն, հարկային, մաքսային և այլ արտոնություններ: