
Արմինֆո. 2017 թվականի 9 ամիսներին Հայաստան է այցելել 2 520 746 զբոսաշրջիկ, ինչը 21,4% գերազանցում է նմախորդ տարվա ցուցանիշը: Այս մասին նոյեմբերի 2-ի ասուլիսում հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ աճել են նաև ներքին զբոսաշրջության ցուցանիշները: Մասնավորապես, հունվար-սեպտեմբեր ամիսներին ներքին տուրիզմի շրջանակներում այցելությունների քանակն աճել է 21%, կազմելով 1 172 402 ՀՀ քաղաքացի-զբոսաշրջիկ:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2016 թվականի հունվար-դեկտեմբերին հանրապետություն է ժամանել 1 259 657 զբոսաշրջիկ, տարեկան աճը`5,7%: Ներքին տուրիզմի շրջանակներում ՀՀ քաղաքացիներիզբոսաշրջիկների թիվը կազմել է 979968 մարդ, ինչը 12.4% գերազանցում է 2015 թվականի ցուցանիշը: