Արմինֆո. Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մաքսային օրենսգիրքը միջազգային բիզնեսին և փորձագետներին կներկայացվի Համաշխարհային մաքսային կազմակերպության հարթակում: ԵԱՏՄ գլխավոր փաստաթղթերից մեկի նման շնորհանդեսի հնարավորությունն են քննարկել ԵԱՏՄ մաքսային համագործակցության կոլեգիայի անդամ Մուկայ Կադիրկուլովը և Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիան` նոյեմբերի 1-ին Տոկիոյում Համաշխարհային մաքսային կազմակերպության տեխնոլոգիաներին և նորարարությանը նվիրված 4-րդ համաժողովի շրջանակում կայացած հանդիպման ընացքում:
Համաշխարհային մաքսային կազմակերպության տեխնոլոգիաներին և նորարարությանը նվիրված 4-րդ համաժողովի աշխատանքին մասնակցել է 500-ից ավելի պատվիրակ` ներառյալ կազմակերպության անդամ պետությունների մաքսային մարմինների ղեկավարներին, միջազգային կազմակերպությունների, տարբեր կառավարական գործակալությունների ներկայացուցիչներին, տեխնոլոգիաների մատակարարներին, գիտահետազոտական ինստիտուտների, խորհրդատվական ընկերությունների և այլ ձեռնարկությունների ներկայացուցիչներին, որոնք ներգրավված են մաքսային գործի բնագավառում ծրագրային ապրանքների և ժամանակակից մաքսային տեխնոլոգիաների մշակման գործում:
Միջոցառման շրջանակում քննարկվել են նոր տեղեկատվական-տեխնիկական լուծումներ և մաքսային վարչարարության ու առևտրի ընթացակարգերի պարզեցման ոլորտի ժամանակակից տեխնոլոգիաներ, տեխնոլոգիաների և նորարարությունների կիրառման առաջավոր եղանակները:
RUB | 4.26 | 0.03 |
USD | 387.92 | 0.60 |
EUR | 417.83 | 1.73 |
GBP | 487.81 | 1.41 |
CAD | 283.67 | 0.15 |
JPY | 25.22 | -0.08 |
CNY | 53.82 | 0.33 |
CHF | 428.31 | 1.46 |