Շաբաթ, 4 Նոյեմբերի 2017 13:37
Մարիաննա Մկրտչյան

Կարապետյանը և Միրզիյոևը շեշտել են հայ-ուզբեկական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման կարևորությունը

Կարապետյանը և Միրզիյոևը շեշտել են հայ-ուզբեկական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման կարևորությունը

Արմինֆո. Ուզբեկստան կատարած այցի շրջանակում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է երկրի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետ։

 

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Կարեն Կարապետյանն ընդգծել է երկու պետությունների միջև առկա ներուժի ու փոխգործակցության հնարավորությունների լիարժեք օգտագործման անհրաժեշտությունը:

 

Կողմերը հատկապես շեշտել են առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման կարևորությունը՝ այդ համատեքստում ընդգծելով համատեղ միջկառավարական հանձնաժողովի ստեղծումն ու արդյունավետ գործունեության ծավալումը: Անդրադարձ է կատարվել նաև գյուղատնտեսության, զբոսաշրջության ու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության հարցերին: