Արմինֆո. Հայաստանի բանկերի ժամկետանց վարկերը տարեկան կտրվածքով կրճատվել են 17.7%, միայն III եռամսյակում աճելով 10.2%, 2017-ի հոկտեմբերի 1-ին կազմելով 37,8 մլրդ դրամ: Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, որոնք ԱրմԻնֆո-ին են տրամադրվել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, միևնույն ժամանակ, երկարաձգված վարկերի ծավալը մեկ տարում ավելացել են 18.3% , իսկ III եռամսյակում`7,8%, մինչև 125.3 մլրդ դրամ:
Երկարաձգված և ժամկետանց վարկերի տեսակարար կշիռը 2017 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ համապատասխանաբար կազմել են`5.02% (նախորդ տարի`4.8% և 4.7%) և 1.52% (նախորդ տարի`2.1% և 1.39%):
Երկարաձգված վարկերի ծավալներում գերակշռում են կարճաժամկետ վարկերը, որոնց մասնաբաժինը կազմել է 67.1% կամ 84.1 մլրդ.դրամ, իսկ մնացած 32,9% -ը կամ 41,2 մլրդ.դրամը կազմել են երկարաժամկետ վարկերը: Իսկ ժամկետանց վարկերի պորտֆելում գերակշռում են երկարաժամկետ վարկերը`64%, իսկ կարճաժամկետ վարկերը կազմել են 36%, որոնց բացարձակ արժեքը համապատասխանաբար կազմել է`24.3 մլրդ դրամ և
13,5 մլրդ դրամ:
Ընդհանուր առմամբ, բանկային վարկավորման ծավալը 2017-ի հոկտեմբերի 1-ին հասել է 2.495 տրիլիոն դրամի, տարեկան 13.9% աճով, և 0.9% եռամսյակային աճով: Իսկ առանց երկարաժամկետ և ժամկետանց վարկերի, Հայաստանի բանկային համակարգի վարկային ներդրումները տարեկան կտրվածքով աճել են 14.4%, իսկ եռամսյակային կտրվածքով`0.4%, մինչև 2.331 տրլն: դրամ: (30.09.17-ի դրությամբ ՀՀ դրամի հաշվարկային փոխարժեքը կազմել է 478.41 դրամ /դոլար):
RUB | 4.22 | 0.04 |
USD | 388.60 | -1.44 |
EUR | 416.73 | 1.10 |
GBP | 485.98 | 4.24 |
CAD | 284.02 | -0.58 |
JPY | 24.99 | -0.21 |
CNY | 53.63 | -0.19 |
CHF | 425.54 | -2.14 |