Երկուշաբթի, 6 Նոյեմբերի 2017 18:48

2018 թվականին հանգստի, մշակույթի և կրոնի ոլորտների ծրագրերերի ֆինանսավորմանը կուղղվեն 0.4 մլրդ դրամով ավելի միջոցներ

2018 թվականին հանգստի, մշակույթի և կրոնի ոլորտների ծրագրերերի ֆինանսավորմանը կուղղվեն 0.4 մլրդ դրամով ավելի միջոցներ

Արմինֆո. Նոյեմբերի 6-ին ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի և ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Քննարկմանը մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ նախարարներ, ոլորտների պատասխանատուներ, հրավիրված այլ անձինք:

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից, ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է նշված ոլորտներին հատկացվելիք ֆինանսական միջոցների ծավալները, իսկ ոլորտների ղեկավարները`իրականացվելիք ծրագրերը:

2018 թ. պետական բյուջեի նախագծով նախատեսված կրթության բնագավառի ծախսերը կազմում են 126,714.1 մլն դրամ, որը կազմում է ՀՆԱ-ի 2.17 %-ը, պետական բյուջեի ծախսերի 8.65 %-ը: Ծախսերը 2017 թ. պետական բյուջեի համապատասխան ցուցանիշի նկատմամբ նվազել են 712.4 մլն դրամով կամ 0.6 %ով: Հանրակրթության ոլորտի համար նախատեսվել է 74,237.1 մլն դրամ: Ծախսերի նվազումը 2017 թ. համապատասխան ցուցանիշի նկատմամբ կազմել է 2,184.7 մլն դրամ կամ 2.9 %: Կրթության ոլորտում նախատեսվում է շարունակել և իրականացնել արտաքին աղբյուրներից ստացվող նպատակային վարկային և դրամաշնորհային միջոցներով ծրագրեր, որոնցից են ՀԲ աջակցությամբ իրականացվող Կրթության բարելավման ծրագիրը, Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագիրը:

2018 թ. պետական բյուջեի նախագծով գիտության բնագավառի ծախսերը կազմում են շուրջ 14,276.0 մլն դրամ:

2018 թ. պետական բյուջեի նախագծով գիտատեխնիկական գործունեության համար նախատեսվել է շուրջ 14,276.0 մլն դրամ` 2017 թ. 14276.8 մլն դրամի դիմաց: Բազային ֆինանսավորում ստացող կազմակերպությունների համար 2018 թ. պետական բյուջեի նախագծով նախատեսվել է 9588.4 մլն դրամ` 2017 թ. 10065.4 մլն դրամի դիմաց: Պետական նպատակային-ծրագրային ֆինանսավորման համար նախատեսվում է հատկացնել 2568.5 մլն դրամ` 2017 թ. 1848.0 մլն դրամի դիմաց: Պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման համար նախատեսվում է 1306.7 մլն դրամ` 2017 թ. 1523.0 մլն դրամի դիմաց:

ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ կառավարությունը փորձել է բյուջետային փաստաթղթով անել առավելագույնը, որպեսզի կրթության ու գիտության ոլորտում որևէ ծրագիր չտուժի և հետագայում բյուջետային միջոցների ավելացման հնարավորություն լինի: Մտահոգիչ է համարվել ՀՆԱ-ի աճի պարագայում բյուջեում կրթության և գիտության հատվածի հետ կապված տոկոսային խնդիրը, որը միջնաժամկետ հեռանկարում փորձ կարվի կարգավորել: Նախարարն ընդգծել է, որ 2018 թվականի հատկացումներում 600 միլիոն դրամի նվազեցումը որևէ կերպ չի անդրադառնալու կրթության բովանդակության և որակի վրա: Ծրագրային բյուջետավորմամբ պայմանավորված կա կառուցվածքային փոփոխությունների անհրաժեշտություն: Եվրամիության հետ իրականացվող կրթական համակարգում դրամաշնորհային ծրագիրը նպատակաուղղվելու է երեք հիմնական ուղղությունների՝ որևէ մարզում պիլոտային ծրագրի իրականացում՝ ամբողջ կրթական համակարգի պատկերն ստանալու համար, միջին մասնագիտական կրթությանը և կրթության բովանդակությանը նվիրված հատված: Գիտության բնագավառում արմատական փոփոխությունները վերաբերում են ֆինանսավորմանը և գիտական ծրագրերի նոր որակին:

Հանգստի, մշակույթի և կրոնի բնագավառի համար 2018 թ. պետական բյուջեի նախագծով նախատեսված է 26,691.2 մլն դրամ` 2017 թ. պետական բյուջեով նախատեսված 26,457.8 մլն դրամի դիմաց կամ ծախսերն աճել են 233.4 մլն դրամով: Մշակութային ծառայությունների համար 2018 թ. նախատեսված են 13,564.8 մլն դրամ հատկացումներ` 2017 թ. 13,995.3 մլն դրամի դիմաց: Մշակութային ծառայությունների գծով ծախսերը նվազել են 430.5 մլն դրամով կամ 3.1 %ով:

Արվեստի գծով 2018 թ. նախատեսված են 7,616.8 մլն դրամ հատկացումներ` 2017 թ. 7,370.0 մլն դրամի դիմաց: Կինեմատոգրաֆիայի գծով 2018 թ. նախատեսված են 611.0 մլն դրամ հատկացումներ` 2017 թ. 653.5 մլն դրամի դիմաց: Հուշարձանների և մշակութային արժեքների վերականգնման և պահպանման գծով 2018 թ. նախատեսված է 395.8 մլն դրամ` 2017 թ. 405.9 մլն դրամի դիմաց:

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը նշել է, որ գալիք տարվա բյուջեն զարգացման և արդեն մեկնարկած ներդրումային ծրագրերի շարունակականությունն ապահովող բյուջե է լինելու: Առավել ագրեսիվ քաղաքականություն է իրականացվելու կապիտալ ծախսերի մասով. դրանք պետք է ուղղվեն ենթակառուցվածքների զարգացմանը: Նախարարի խոսքով՝ հաջորդ տարի աշխատանքներն ուղղված են լինելու հայ ժամանակակից կերպարվեստը միջազգային շուկաներ արտահանելուն, կինոարտադրության ոլորտում նոր մոդելի կիրառմանը, վիզուալ քաղաքի ստեղծմանը, արտասահմանյան ֆիլմարտադրությունը Հայաստանում կազմակերպելու համար տնտեսական շահավետ խթանող առաջարկների ներկայացմանը, մշակութային արտադրանքի առավել թիրախավորված ծրագրի մշակմանը, այլ պետությունների հետ համատեղ մշակութային ծրագրերի իրականացմանը: 
Հանգստի և սպորտի ծառայությունների համար 2018 թ. նախատեսված են 2,631.8 մլն դրամ հատկացումներ՝ 2017թ. 1,842.8 մլն դրամի դիմաց: Այս ուղղությամբ ծախսերի աճը 2017 թ. համեմատ կազմել է 789.0 մլն դրամ կամ 42.8 %:

Ռադիո և հեռուստահաղորդումների հեռարձակման և հրատարակչական ծառայությունների իրականացման համար 2018 թ. նախատեսված են 8,462.4 մլն դրամ հատկացումներ` 2017 թ. 8,580.0 մլն դրամի դիմաց:

Տեղեկատվության ձեռքբերման գծով 2018 թ. նախատեսված են 361.7 մլն դրամ հատկացումներ` 2017 թ. 383.6 մլն դրամի դիմաց:

Պատգամավորների հարցերը վերաբերել են որոշ մասնագիտությունների գծով պետպատվերի տեղերի վերանայմանը, մասնավոր հավատարմագրված բուհերի դիպլոմներին, ներառական կրթության ոլորտում հատկացումների նվազեցմանը, բնական գիտությունների զարգացման նպատակով ներմուծվող լաբորատոր սարքավորումների հարկմանը, բուհերի կողմից իրականացվող ուսումնական պրակտիկաների անցկացման վերանայմանը, գրադարանային գործի կազմակերպմանը և այլ խնդիրների:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Հայաստանը վանել է իր թանկությամբ. տնտեսագետն ահազանգում է ծառայությունների արտահանման կրճատման մասինՀայաստանը վանել է իր թանկությամբ. տնտեսագետն ահազանգում է ծառայությունների արտահանման կրճատման մասին
Շիրակի մարզում խոշոր խեցգետնաբուծական համալիր կկառուցվի. ներդրումների ծավալը կազմել է 300 մլն դրամՇիրակի մարզում խոշոր խեցգետնաբուծական համալիր կկառուցվի. ներդրումների ծավալը կազմել է 300 մլն դրամ
Հայաստանում տնտեսական ակտիվության աճի շարժիչ ուժն արդյունաբերության հատվածն է՝ ոսկեգործության ճյուղի հաշվինՀայաստանում տնտեսական ակտիվության աճի շարժիչ ուժն արդյունաբերության հատվածն է՝ ոսկեգործության ճյուղի հաշվին
Երևանն ու Բուդապեշտը տնտեսական համագործակցության զարգացման շուրջ համաձայնագիր են ստորագրելԵրևանն ու Բուդապեշտը տնտեսական համագործակցության զարգացման շուրջ համաձայնագիր են ստորագրել
Eurowings-ը գործարկել է Բեռլին-Երևան-Բեռլին չվերթըEurowings-ը գործարկել է Բեռլին-Երևան-Բեռլին չվերթը
Ռուսաստանը շաքարի արտահանման արգելք է սահմանել. Հայաստան թույլատրվում է արտահանել 28 հազար տոննաՌուսաստանը շաքարի արտահանման արգելք է սահմանել. Հայաստան թույլատրվում է արտահանել 28 հազար տոննա
Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըՄի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանը
2024 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում սոցվճարների և կենսաթոշակների ծախսերն աճել են մոտ 50%-ով2024 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում սոցվճարների և կենսաթոշակների ծախսերն աճել են մոտ 50%-ով
ՎԶԵԲ-ը Հայաստանին 9.3 մլն եվրո կտրամադրի կանաչ տեխնոլոգիաների աջակցության համարՎԶԵԲ-ը Հայաստանին 9.3 մլն եվրո կտրամադրի կանաչ տեխնոլոգիաների աջակցության համար
Համաշխարհային բանկը Հայաստանին խորհուրդ է տալիս մշակել ներդրումային ռազմավարություն և վերանայել 20-ամյա վաղեմության ոլորտային օրենքըՀամաշխարհային բանկը Հայաստանին խորհուրդ է տալիս մշակել ներդրումային ռազմավարություն և վերանայել 20-ամյա վաղեմության ոլորտային օրենքը
2024 թվականի հունվար-մարտին Հայաստանի պետբյուջեի եկամուտները տարեկան կտրվածքով աճել են 41 մլրդ դրամով2024 թվականի հունվար-մարտին Հայաստանի պետբյուջեի եկամուտները տարեկան կտրվածքով աճել են 41 մլրդ դրամով
Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավԿոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ
Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին   Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին  
Համաշխարհային բանկի փորձագետը նշել է Հայաստանի արտահանման ուղղությունների թույլ դիվերսիֆիկացումըՀամաշխարհային բանկի փորձագետը նշել է Հայաստանի արտահանման ուղղությունների թույլ դիվերսիֆիկացումը
ԵԱՏՄ-ում ուժի մեջ է մտել գիտական աստիճանների մասին փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին համաձայնագիրըԵԱՏՄ-ում ուժի մեջ է մտել գիտական աստիճանների մասին փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին համաձայնագիրը
Պետությունը ռեստորաններից պետք է պահանջի պահպանել հեղինակային իրավունքները և հնչեցվող երաժշտության դիմաց կատարել համապատասխան վճարում հեղինակին. ՓաշինյանՊետությունը ռեստորաններից պետք է պահանջի պահպանել հեղինակային իրավունքները և հնչեցվող երաժշտության դիմաց կատարել համապատասխան վճարում հեղինակին. Փաշինյան
Հայաստանի միջազգային համախառն պահուստները շարունակում են նվազել ՝ 3.3 մլրդ դոլար 2024թ. առաջին եռամսյակի արդյունքներովՀայաստանի միջազգային համախառն պահուստները շարունակում են նվազել ՝ 3.3 մլրդ դոլար 2024թ. առաջին եռամսյակի արդյունքներով
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-ից արտահանվող ապրանքների ծագումը որոշելու մասին համաձայնագրի վավերացմանըՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-ից արտահանվող ապրանքների ծագումը որոշելու մասին համաձայնագրի վավերացմանը
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան-Նիցցա-Երևան  երթուղով չվերթերըFLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան-Նիցցա-Երևան  երթուղով չվերթերը
Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկել է լուծարել Նորամուծության եւ ձեռներեցության ազգային կենտրոնըԷկոնոմիկայի նախարարությունն առաջարկել է լուծարել Նորամուծության եւ ձեռներեցության ազգային կենտրոնը
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը ՀայաստանումTeam-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում
Հայաստանն ավելի քան 6 մլն դոլար կհատկացնի ՎԶԵԲ-ի տարեկան ժողովի անցկացման համարՀայաստանն ավելի քան 6 մլն դոլար կհատկացնի ՎԶԵԲ-ի տարեկան ժողովի անցկացման համար
Հայաստանում դիտվում է մի շարք հայկական հեռուստաալիքների մասնագիտացման միտում. ՀՌՀ ղեկավարՀայաստանում դիտվում է մի շարք հայկական հեռուստաալիքների մասնագիտացման միտում. ՀՌՀ ղեկավար
Հայաստանը կրկնակի բարձրացնում է շրջանառության հարկի դրույքաչափերը. իշխանությունները մտադիր են ընդհանրապես հրաժարվել համակարգիցՀայաստանը կրկնակի բարձրացնում է շրջանառության հարկի դրույքաչափերը. իշխանությունները մտադիր են ընդհանրապես հրաժարվել համակարգից
Հայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի արդյունավետության գնահատման մեխանիզմՀայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի արդյունավետության գնահատման մեխանիզմ
Հայաստանի շուկայի մասնակիցների սպասումներն արտահայտում են մինչեւ տարեվերջ հաշվառման տոկոսադրույքի աստիճանական նվազման հետագիծըՀայաստանի շուկայի մասնակիցների սպասումներն արտահայտում են մինչեւ տարեվերջ հաշվառման տոկոսադրույքի աստիճանական նվազման հետագիծը
ՀՌՀ-ում կայացած միջազգային գիտաժողովում տնտեսագետ գիտնականները քննարկել են ԵԱՏՄ-ում ֆինանսական ինտեգրման խորացումըՀՌՀ-ում կայացած միջազգային գիտաժողովում տնտեսագետ գիտնականները քննարկել են ԵԱՏՄ-ում ֆինանսական ինտեգրման խորացումը
Երեւանում Համաշխարհային առեւտրի կենտրոնը կկառուցի Երեւանում Համաշխարհային առեւտրի կենտրոնը կկառուցի "Ռենշին" ընկերությունը
Հայաստանի ՆԳՆ-ը և ԱԶԲ-ը քննարկել են փոխգործակցության հնարավորությունները տարերային աղետների ռիսկի կառավարման ոլորտումՀայաստանի ՆԳՆ-ը և ԱԶԲ-ը քննարկել են փոխգործակցության հնարավորությունները տարերային աղետների ռիսկի կառավարման ոլորտում
Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխումԱկբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում
Մարտին Գալստյանը նշել է վարկավորման ակտիվությունը Հայաստանի բանկային համակարգումՄարտին Գալստյանը նշել է վարկավորման ակտիվությունը Հայաստանի բանկային համակարգում
ԿԲ ղեկավար. Արտաքին պահանջարկն ավելի զուսպ է, քան նախորդ տարիԿԲ ղեկավար. Արտաքին պահանջարկն ավելի զուսպ է, քան նախորդ տարի
ՀԲ-ն Հայաստանի համար հաստատել է 116 մլն դոլարի աջակցություն կանաչ, ներառական և դիմակայուն զարգացմանըՀԲ-ն Հայաստանի համար հաստատել է 116 մլն դոլարի աջակցություն կանաչ, ներառական և դիմակայուն զարգացմանը
Հայաստանի Կենտրոնական բանկն ավելի է իջեցրել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 8.5%-ից մինչեւ 8.25%Հայաստանի Կենտրոնական բանկն ավելի է իջեցրել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 8.5%-ից մինչեւ 8.25%
Հայաստանում պարտապանների եկամուտները կարող են բռնագանձվել միայն մինչև նվազագույն աշխատավարձի չափին համապատասխան գումարՀայաստանում պարտապանների եկամուտները կարող են բռնագանձվել միայն մինչև նվազագույն աշխատավարձի չափին համապատասխան գումար
ՀՀՀ-ի ՀՀՀ-ի "դստերը" կթույլատրվի հեռարձակել ոչ միայն Երևանում, այլև՝ ողջ հանրապետությունում
Անդրանիկ Գրիգորյան.  Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն էԱնդրանիկ Գրիգորյան.  Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է
Idram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ումIdram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ում
Փոխվարչապետ. Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկերՓոխվարչապետ. Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկեր
Կադաստր. Երևանում բնակարանները մեկ տարում թանկացել են 12,9% - ով՝ դրանց առքուվաճառքի գործարքների 39,8% աճի դեպքումԿադաստր. Երևանում բնակարանները մեկ տարում թանկացել են 12,9% - ով՝ դրանց առքուվաճառքի գործարքների 39,8% աճի դեպքում
Վարչական իրավախախտման վերաբերյալ 10-ից ավելի վարույթ է հարուցվել կենսաչափական և հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ մշակողների նկատմամբՎարչական իրավախախտման վերաբերյալ 10-ից ավելի վարույթ է հարուցվել կենսաչափական և հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ մշակողների նկատմամբ
ՏՏ ընկերությունները 3,5 տոկոսով ավելացրել են հարկային վճարումները պետբյուջեՏՏ ընկերությունները 3,5 տոկոսով ավելացրել են հարկային վճարումները պետբյուջե
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը ծանոթացել է iGaming ոլորտի հայկական առաջատար ընկերություններից մեկի զարգացման ծրագրերինԲարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը ծանոթացել է iGaming ոլորտի հայկական առաջատար ընկերություններից մեկի զարգացման ծրագրերին
2023 թվականին ՀՀ գլխավոր դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան է ներկայացրել 71 հայցադիմում՝ 384 միլիարդ դրամի ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ2023 թվականին ՀՀ գլխավոր դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան է ներկայացրել 71 հայցադիմում՝ 384 միլիարդ դրամի ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ
Փորձագետ. Մոսկվան արձագանքում է Երևանի ու Բաքվի գազային ռեվերանսներինՓորձագետ. Մոսկվան արձագանքում է Երևանի ու Բաքվի գազային ռեվերանսներին
Աբգար Բուդաղյան. 2040-2050թթ. Հայաստանը կկարողանա ինքնուրույն բավարարել էներգետիկ ոլորտի պահանջարկը՝ ատոմակայանի և էներգիայի վերականգնվող աղբյուրների հաշվինԱբգար Բուդաղյան. 2040-2050թթ. Հայաստանը կկարողանա ինքնուրույն բավարարել էներգետիկ ոլորտի պահանջարկը՝ ատոմակայանի և էներգիայի վերականգնվող աղբյուրների հաշվին
Փորձագետ. Հայաստանի էներգետիկ անկախության մակարդակը կազմում է շուրջ 27 տոկոսՓորձագետ. Հայաստանի էներգետիկ անկախության մակարդակը կազմում է շուրջ 27 տոկոս
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԿոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
ԱԿԲԱ Բանկը 2024թ. 1-ին եռամսյակում գլխավորել է խոշոր հարկատուների ցանկը՝ Հայաստանի բանկերի շրջանումԱԿԲԱ Բանկը 2024թ. 1-ին եռամսյակում գլխավորել է խոշոր հարկատուների ցանկը՝ Հայաստանի բանկերի շրջանում
Հայաստանում տեխզննություն իրականացնելիս անհրաժեշտ կլինի մարել միայն նախորդ տարիներից կուտակված գույքահարկի պարտքըՀայաստանում տեխզննություն իրականացնելիս անհրաժեշտ կլինի մարել միայն նախորդ տարիներից կուտակված գույքահարկի պարտքը
ԱՊՀ ֆինանսական հետախուզության ստորաբաժանումների ղեկավարների խորհուրդը քննարկել է ահաբեկչության ֆինանսավորման թվային գործիքների չեզոքացմանն ուղղված միջոցառումներըԱՊՀ ֆինանսական հետախուզության ստորաբաժանումների ղեկավարների խորհուրդը քննարկել է ահաբեկչության ֆինանսավորման թվային գործիքների չեզոքացմանն ուղղված միջոցառումները
ՀՀ կառավարությունը ցանկանում է ներդնել պայմանագրի կնքման նոր ձևաչափ՝ ստարտափներում ներդրումներ կատարելիսՀՀ կառավարությունը ցանկանում է ներդնել պայմանագրի կնքման նոր ձևաչափ՝ ստարտափներում ներդրումներ կատարելիս
Քաղավիացիայի կոմիտեի ծառայությունները կդառնան վճարովիՔաղավիացիայի կոմիտեի ծառայությունները կդառնան վճարովի
Շահումով խաղերի կազմակերպիչների մոտ փոքր հարկային պարտքերի առկայության դեպքում դրանց մարման ժամկետները կերկարաձգվենՇահումով խաղերի կազմակերպիչների մոտ փոքր հարկային պարտքերի առկայության դեպքում դրանց մարման ժամկետները կերկարաձգվեն
Հայաստանում կներդրվի հարկային հաշվետվությունների ներկայացման և հարկ վճարողի անձնական գրասենյակից տվյալներ ստանալու նոր մեխանիզմՀայաստանում կներդրվի հարկային հաշվետվությունների ներկայացման և հարկ վճարողի անձնական գրասենյակից տվյալներ ստանալու նոր մեխանիզմ
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինԿոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
Հայաստանի նախարարն ու ՌԴ դեսպանը քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցերՀայաստանի նախարարն ու ՌԴ դեսպանը քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր
Երևանում քննարկվել են հայ-ռուսական առևտրատնտեսական կապերի ընդլայնմանն առնչվող հարցերԵրևանում քննարկվել են հայ-ռուսական առևտրատնտեսական կապերի ընդլայնմանն առնչվող հարցեր
ՀՀ կառավարությունը որոշել է վերադառնալ Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի նախնական երթուղուն՝ էլեկտրաենթակայան կառուցելով Դդմաշեն գյուղի մոտՀՀ կառավարությունը որոշել է վերադառնալ Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի նախնական երթուղուն՝ էլեկտրաենթակայան կառուցելով Դդմաշեն գյուղի մոտ
Ֆինանսների նախարարությունն առաջարկում է ձեռնամուխ լինել ինդեքսավորվող գանձապետական պարտատոմսերի թողարկմանըՖինանսների նախարարությունն առաջարկում է ձեռնամուխ լինել ինդեքսավորվող գանձապետական պարտատոմսերի թողարկմանը
Կարդալ ավելին


Արտ. փոխարժեքները
06.05.2024
RUB4.260.03
USD387.920.60
EUR417.831.73
GBP487.811.41
CAD283.670.15
JPY25.22-0.08
CNY53.820.33
CHF428.311.46