Չորեքշաբթի, 8 Նոյեմբերի 2017 13:53
Նաիրա Բադալյան

Կարեն Կարապետյանը փաստել է Հայաստանում գյուղատնտեսության զարգացման ճանապարհին խնդիրների առկայությունը

Կարեն Կարապետյանը փաստել է Հայաստանում գյուղատնտեսության զարգացման ճանապարհին խնդիրների առկայությունը

Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանը ներկա է գտնվել «Հայագրոֆորումե համաժողովի բացմանը:

Ողջունելով ներկաներին՝ կառավարության ղեկավարը նշել է, որ գյուղատնտեսությունը մեր տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկն է, որն ապահովում է գյուղական բնակավայրերում զբաղվածությունը, նպաստում գյուղական բնակչության եկամուտների ձևավորմանն ու կենսամակարդակի բարձրացմանը, արտահանման աճին, մակրո¬տնտեսական կայունությանը:

«Մենք նպատակ ենք դրել բարձրացնել գյուղատնտեսության արդյունավետությունը Հայաստանում և ունենք դրա համար անհրաժեշտ բոլոր նախադրյալները՝ արդիական տեխնոլո-գիաների ներդրման, բարձրարժեք գյուղատնտեսության զարգացման, ներմուծման փոխարինման, արտահանման ծավալների ու աշխարհագրության ընդլայնման և գյուղատնտեսությունում տնտեսավարողների գործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծման միջոցով: Հատուկ ուշադրության կենտրոնում է պարենային անվտանգության մակարդակի բարձրացումը: Օբյեկտիվորեն գնահատելով այսօրվա մեր իրավիճակը՝ պետք է փաստենք, որ գյուղատնտեսության զարգացման ճանապարհին ունենք նաև բազմաթիվ խնդիրներ, որոնք պետք է լուծենք՝ ոռոգման ջրի կայուն մատակարարումը, զոնինգը, չմշակվող հողերը, արտադրողականության և արդյունավետության պակասը և այլն: Խնդիրների լուծումը յուրաքանչյուրիցս պահանջում է հետևողական աշխատանքե,- ասել է Կարեն Կարապետյանը՝ ավելացնելով, որ կառավարության այսօրվա ջանքերն ուղղված են ոլորտում ստեղծելու ամուր նախադրյալներ և նոր հնարավորություններ՝ մրցունակ, շահութաբեր, կայուն զարգացող և ինդուստրիալ գյուղատնտեսության զարգացման համար:

Վարչապետի խոսքով, սրան ուղղված՝ արդեն իսկ հստակեցվել են գյուղատնտեսության ոլորտում աջակցության ծրագրերը՝ միտված ինտենսիվ գյուղատնտեսության զարգացմանը, արդիական տեխնոլոգիաների ներդրմանը, ոլորտի արդյունավետության բարձրացմանը: Կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության, հակակարկտային ցանցերի ներդրման, կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման համար տրամադրվում են մատչելի՝ 2 տոկոսանոց վարկեր՝ պետական սուբսիդավորմամբ և ճկուն մարման ժամկետներով, մթերումների համար ապահովվել են 3 տոկոսանոց վարկեր՝ պետական սուբսիդավորմամբ և բազմաթիվ այլ, այդ թվում նաև՝ կրթական ծրագրեր: «Մեր գործողությունները կլինեն շարունակական և ոլորտի պահանջներին համահունչ: Միասին պարբերաբար կքննարկենք թե խնդիրները, և թե զարգացման ուղիները: Սա է այսօրվա տրամաբանությունը՝ պետությունը և մասնավորը պետք է միասին քրտնաջան աշխատեն՝ զարգացնելու բոլորիս համար այս կարևորագույն ոլորտը: Ցանկանում եմ համոզմունք հայտնել, որ մենք հետևողականորեն, տարեց-տարի ունենալու ենք այլ գյուղատնտեսություն: Ես համոզված եմ, որ այս ոլորտում ունենք մեծ ներուժ, պարզապես այստեղ պետք է անենք որոշակի փոփոխություններ, մի փոքր վերանայենք մեր ստանդարտ մեթոդները: Մենք շուկաների խնդիր չունենք, եթե արտադրում ենք ճիշտ որակի ապրանքե,- ընդգծել է Կարեն Կարապետյանը: Վարչապետը նշել է, որ մարզային այցերի ընթացքում պարբերաբար տեսնում է նոր ինտենսիվ այգիներ, ներդրված կաթիլային համակարգեր: «Գյուղատնտեսական բիզնեսը շահութաբեր է, 3,5-4 տարվա ընթացքում ունի հետվերադարձի տրամաբանություն: Առկա է ստարտային կապիտալի խնդիր և տրամադրվող վարկերն ուղղված են հենց դրան: Այս բիզնեսի համար վարկերի տոկոսը կրիտիկական չէ, մենք պարզապես ցանկանում ենք մեր ծրագրերով նշել գյուղատնտեսության կոնկրետ ուղղություններ, որպեսզի լինեն հաջող օրինակներ և դրանք վարակի նման տարածվենե,- եզրափակել է վարչապետը: Նա վստահեցրել է, որ կառավարությունը բաց է բոլոր նախաձեռնությունների քննարկման համար ու պետությունն ինտենսիվ և առարկայական կանգնելու է գյուղատնտեսի, ֆերմերի, գյուղի բնակչի կողքին, որպեսզի վերջինս հասնի այն տրամաբանական կետին, որը պետությունն իր առջև սահմանել է:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 22-ին կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել էր, որ վերջին ամիսներին գյուղատնտեսական ոլորտին վերաբերող վիճակագրական արդյունքները մտահոգության տեղիք են տալիս, և հետևաբար առկա է անհրաժեշտություն` ապահովելու ոլորտում ձևավորվող համախառն արդյունքների հաշվառման վերլուծության կատարումը։

Այդ նպատակով վարչապետը հանձնարել է ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարներին, մարզպետներին և առաջարկել ՀՀ ազգային վիճակագրական ծառայության ղեկավարին 2-շաբաթյա ժամկետում ամփոփել և կառավարության աշխատակազմ ներկայացնել տեղեկատվություն՝ գյուղատնտեսության ոլորտում արձանագրված ցուցանիշների վերլուծության վերաբերյալ, այդ թվում՝ անդրադառնալով արձանագրված անկման պատճառներին։ Անդրադառնալով ցուցանիշներին՝ վարչապետը նշել էր, որ  աճ արձանագրվել է բոլոր ոլորտներում, բացի գյուղատնտեսության և շինարարության ոլորտներից: Ըստ գործադիրի ղեկավարի՝ շինարարության ոլորտում իրականացված և նախատեսվող քայլերը կնպաստեն ոլորտի զարգացմանը: «Գյուղատնտեսության մասով մեզ պետք է ռեալ հասկանալ թվերը, շատ ուշադիր անդրադառնալու ենք դրան: Կատարողականի մասով 8 ամսվա ընթացքում ունենք 90,6 տոկոս, իսկ այս տարվա օգոստոսին 2016-ի օգոստոսի համեմատ՝ 75 տոկոս կատարողական»,- ասել էր Կարեն Կարապետյանը: 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Կարգավորիչը երկարաձգել է Կարգավորիչը երկարաձգել է "Գազպրոմ Արմենիա" ՓԲԸ բնական գազի բաշխման լիցենզիայի գործողության ժամկետը
Հայաստանն ու Հնդկաստանը քննարկել են երկու երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցություն հաստատելու հնարավորություններըՀայաստանն ու Հնդկաստանը քննարկել են երկու երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցություն հաստատելու հնարավորությունները
Մարկ Արենի՝ «Շերլոք Հոլմսի նոր արկածները» գրքի շնորհանդեսըՄարկ Արենի՝ «Շերլոք Հոլմսի նոր արկածները» գրքի շնորհանդեսը
Անհուսալի վարկերի մարումն արդեն շուրջ 1 մլրդ դրամ է նստել Հայաստանի պետական գանձարանի վրաԱնհուսալի վարկերի մարումն արդեն շուրջ 1 մլրդ դրամ է նստել Հայաստանի պետական գանձարանի վրա
ԲՏԱ նախարարությունում կայացել է հանդիպում Համաշխարհային բանկի պատվիրակության հետ. քննարկումների կենտրոնում ՊՀԱԾ4 ծրագիրն էԲՏԱ նախարարությունում կայացել է հանդիպում Համաշխարհային բանկի պատվիրակության հետ. քննարկումների կենտրոնում ՊՀԱԾ4 ծրագիրն է
Մոնղոլական կողմից հայկական կողմին տրամադրվող զիջումները կծածկեն արտահանման 98%-ը. ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի և Մոնղոլիայի միջև ժամանակավոր համաձայնագրի նախագծինՄոնղոլական կողմից հայկական կողմին տրամադրվող զիջումները կծածկեն արտահանման 98%-ը. ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի և Մոնղոլիայի միջև ժամանակավոր համաձայնագրի նախագծին
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում քննարկել են էներգետիկ ոլորտում Իրանի հետ համագործակցության հարցերՏարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում քննարկել են էներգետիկ ոլորտում Իրանի հետ համագործակցության հարցեր
Հայաստանը 7,5 մլն դոլար կուղղի Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի կանոնադրական կապիտալի բաժնետոմսերի բաժանորդագրությանըՀայաստանը 7,5 մլն դոլար կուղղի Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի կանոնադրական կապիտալի բաժնետոմսերի բաժանորդագրությանը
Հայաստանը ԵՆԲ-ից 50 մլն եվրո վարկ է վերցնում Սյունիքի սոցիալ-տնտեսական զարգացման համարՀայաստանը ԵՆԲ-ից 50 մլն եվրո վարկ է վերցնում Սյունիքի սոցիալ-տնտեսական զարգացման համար
ԵՆԲ-ը հանդես է եկել ԵՆԲ-ը հանդես է եկել "Հյուսիս-Հարավ" ծրագրի Սիսիան-Քաջարան հատվածի շինարարության ֆինանսավորման շուրջ համաձայնագրի որոշ դրույթների հստակեցման նախաձեռնությամբ
Հայաստանն ու Իրանը քննարկել են նավթագազային ճյուղում համագործակցության խորացման հեռանկարներըՀայաստանն ու Իրանը քննարկել են նավթագազային ճյուղում համագործակցության խորացման հեռանկարները
Փոխվարչապետը խոստացել է քննարկել Հայաստանում շաքարի օգտագործումը նվազեցնելու վերաբերյալ պատգամավորի առաջարկըՓոխվարչապետը խոստացել է քննարկել Հայաստանում շաքարի օգտագործումը նվազեցնելու վերաբերյալ պատգամավորի առաջարկը
20 մլն դրամ՝ արցախցի ուսանողներին, 10 մլն դրամ՝  արցախցի փոքրիկների մանկապարտեզի համար. IDBank20 մլն դրամ՝ արցախցի ուսանողներին, 10 մլն դրամ՝  արցախցի փոքրիկների մանկապարտեզի համար. IDBank
Դավիթ Անանյանը պատմել է Դավիթ Անանյանը պատմել է "Խաղաղության խաչմերուկ" նախագծի մասին
Կոնվերս Բանկ. Կանաչ և էներգաարդյունավետ վարկավորում բիզնեսինԿոնվերս Բանկ. Կանաչ և էներգաարդյունավետ վարկավորում բիզնեսին
ՍԱՏՄ. ևս 11 կազմակերպության տրվել է Ռուսաստան ծաղիկ արտահանելու արտոնագիրՍԱՏՄ. ևս 11 կազմակերպության տրվել է Ռուսաստան ծաղիկ արտահանելու արտոնագիր
Բիզնես՝ զրոյից. Stepanyans Gastro YardԲիզնես՝ զրոյից. Stepanyans Gastro Yard
Երևանում կանցկացվի Երևանում կանցկացվի "Ճանաչիր Հայաստանը" փառատոնը՝ ներքին զբոսաշրջության հանրայնացման նպատակով
Դեպի Ռուսաստանի հետ սահման տանող Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի հատվածներից մեկում երթևեկությունը կաթվածահար է եղել՝ սողանքից հետոԴեպի Ռուսաստանի հետ սահման տանող Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի հատվածներից մեկում երթևեկությունը կաթվածահար է եղել՝ սողանքից հետո
Ինչ կփոխվի հայկական բիզնեսի համար նոյեմբերի 1-ից. պատրաստվում ենք ապրանքների հետագծելիության նոր կանոններինԻնչ կփոխվի հայկական բիզնեսի համար նոյեմբերի 1-ից. պատրաստվում ենք ապրանքների հետագծելիության նոր կանոններին
Մի դրամի ուժը 5 տարեկան էՄի դրամի ուժը 5 տարեկան է
ԱրարատԲանկ և «4090 Բարեգործական» հիմնադրամ. 2309 մետր երկրից վերԱրարատԲանկ և «4090 Բարեգործական» հիմնադրամ. 2309 մետր երկրից վեր
Մարտին Գալստյան. կրիպտոակտիվների հետ աշխատելու բանկերի պատրաստակամությունը կախված է նրանց ռիսկ-ախորժակիցՄարտին Գալստյան. կրիպտոակտիվների հետ աշխատելու բանկերի պատրաստակամությունը կախված է նրանց ռիսկ-ախորժակից
Մարտին Գալստյան. 2025 թվականին Հայաստանում տնտեսական աճը կկազմի 4,9-5,3 տոկոս, սակայն վերջին ամիսներին նկատվող միտումներն ազդարարում են աճի ավելի բարձր տեմպերի հասնելու մասինՄարտին Գալստյան. 2025 թվականին Հայաստանում տնտեսական աճը կկազմի 4,9-5,3 տոկոս, սակայն վերջին ամիսներին նկատվող միտումներն ազդարարում են աճի ավելի բարձր տեմպերի հասնելու մասին
ՀԷՑ ՓԲԸ-ը հանդես է եկել բաշխման ցանցին միացման հերթերի վերաբերյալ հայտարարությամբՀԷՑ ՓԲԸ-ը հանդես է եկել բաշխման ցանցին միացման հերթերի վերաբերյալ հայտարարությամբ
Փաշինյանի մոտ քննարկել են 2026-2028թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի հարկաբյուջետային և ծախսային շրջանակներըՓաշինյանի մոտ քննարկել են 2026-2028թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի հարկաբյուջետային և ծախսային շրջանակները
idcoin-ներ և շահավետ հիփոթեքներ. IDBank-ը՝ TOON EXPO YEREVAN 2025-ինidcoin-ներ և շահավետ հիփոթեքներ. IDBank-ը՝ TOON EXPO YEREVAN 2025-ին
ՀՀ ՊԵԿ նախագահը շնորհակալություն է հայտնել Իրանի դեսպանին հարկային և մաքսային ոլորտներում արդյունավետ համագործակցության համարՀՀ ՊԵԿ նախագահը շնորհակալություն է հայտնել Իրանի դեսպանին հարկային և մաքսային ոլորտներում արդյունավետ համագործակցության համար
MacBook Air-ից մինչև ճամփորդություն՝ Ձեր կանոններով. արշավ C360 Visa քարտապանների համարMacBook Air-ից մինչև ճամփորդություն՝ Ձեր կանոններով. արշավ C360 Visa քարտապանների համար
Երևանի քաղաքապետարանը կառուցապատողներին հարկային արտոնություններ է առաջարկել անավարտ օբյեկտների համարԵրևանի քաղաքապետարանը կառուցապատողներին հարկային արտոնություններ է առաջարկել անավարտ օբյեկտների համար
Երևանում արձագանքել են ԵԱՏՄ-ին միանալու դիմաց Պակիստանի կողմից Հայաստանի ճանաչման մասին հրապարակմանըԵրևանում արձագանքել են ԵԱՏՄ-ին միանալու դիմաց Պակիստանի կողմից Հայաստանի ճանաչման մասին հրապարակմանը
Պակիստանը մտադիր է Հայաստանը ճանաչել որպես ՄԱԿ անդամ երկիր, ինչի դիմաց կանաչ լույս կստանա ԵԱՏՄ-ին միանալու համար. ԶԼՄՊակիստանը մտադիր է Հայաստանը ճանաչել որպես ՄԱԿ անդամ երկիր, ինչի դիմաց կանաչ լույս կստանա ԵԱՏՄ-ին միանալու համար. ԶԼՄ
Պապոյան. Մայիս-օգոստոս ամիսներին ռեկորդային թվով զբոսաշրջիկներ են այցելել ՀայաստանՊապոյան. Մայիս-օգոստոս ամիսներին ռեկորդային թվով զբոսաշրջիկներ են այցելել Հայաստան
Հայաստանի կարգավորիչը տուգանել է ընկերություններին ՀԴՄ սպասարկման համար չհիմնավորված բարձր գներ սահմանելու համարՀայաստանի կարգավորիչը տուգանել է ընկերություններին ՀԴՄ սպասարկման համար չհիմնավորված բարձր գներ սահմանելու համար
Արդշինբանկը մասնակցեց «Տուն Էքսպո 2025» անշարժ գույքի ցուցահանդեսինԱրդշինբանկը մասնակցեց «Տուն Էքսպո 2025» անշարժ գույքի ցուցահանդեսին
Team-ի վաճառքի և սպասարկման նոր կենտրոն է բացվել ՄեգամոլումTeam-ի վաճառքի և սպասարկման նոր կենտրոն է բացվել Մեգամոլում
Հայաստանի արտաքին պարտքը Համաշխարհային բանկի հանդեպ սկսել է աճել՝ շարունակելով նվազել ԱՄՀ-ի հանդեպՀայաստանի արտաքին պարտքը Համաշխարհային բանկի հանդեպ սկսել է աճել՝ շարունակելով նվազել ԱՄՀ-ի հանդեպ
Սամվել Կարապետյանը խոստացել է օտարերկրյա խոշոր ներդրողների ներգրավել ՀայաստանՍամվել Կարապետյանը խոստացել է օտարերկրյա խոշոր ներդրողների ներգրավել Հայաստան
Նոր ավտոմեքենա՝ սկսած 5% կանխավճարով. հատուկ առաջարկներ Toon Expo-ինՆոր ավտոմեքենա՝ սկսած 5% կանխավճարով. հատուկ առաջարկներ Toon Expo-ին
Հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներն աճել են տարեկան 6,5%-ովՀունվար-հուլիս ամիսներին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներն աճել են տարեկան 6,5%-ով
Հայաստանի մետալուրգիական ճյուղը կրճատում է ծավալներըՀայաստանի մետալուրգիական ճյուղը կրճատում է ծավալները
Հայաստանի արդյունաբերությունը շարունակում է անկում ապրելՀայաստանի արդյունաբերությունը շարունակում է անկում ապրել
Ալեքսեյ Օվերչուկ. ԵՄ հետ Հայաստանի մերձեցման մասին միայն խոսակցությունները նրա վրա նստել են 6 մլրդ դոլարԱլեքսեյ Օվերչուկ. ԵՄ հետ Հայաստանի մերձեցման մասին միայն խոսակցությունները նրա վրա նստել են 6 մլրդ դոլար
ՌԴ փոխվարչապետ. ՌԴ փոխվարչապետ. "Թրամփի ճանապարհը" կնպաստի նաեւ Ռուսաստանի հետ Հայաստանի կապվածությանը
Հայաստանի առաջատար 5 առևտրային գործընկերները՝ Ռուսաստանը, Չինաստանը, ԱՄԷ-ն, Իրանը և Գերմանիան միասին ապահովում են շրջանառության 65% - ըՀայաստանի առաջատար 5 առևտրային գործընկերները՝ Ռուսաստանը, Չինաստանը, ԱՄԷ-ն, Իրանը և Գերմանիան միասին ապահովում են շրջանառության 65% - ը
Հարավային Կովկասի ապաշրջափակումը փազլ է, որը բաղկացած է մեծ թվով դետալներից. Ալեքսեյ ՕվերչուկՀարավային Կովկասի ապաշրջափակումը փազլ է, որը բաղկացած է մեծ թվով դետալներից. Ալեքսեյ Օվերչուկ
Հայաստանն ու Ճապոնիան քննարկել են տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարներըՀայաստանն ու Ճապոնիան քննարկել են տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. սեպտեմբերի 1-5-ը դոլարային գործարքների աճն ուղեկցվել է ռուբլով գործարքների անկմամբՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. սեպտեմբերի 1-5-ը դոլարային գործարքների աճն ուղեկցվել է ռուբլով գործարքների անկմամբ
Փորձագետ. Այսօր ԵԱՏՄ-ում Հայաստանի ապրանքաշրջանառության ցուցանիշը անցնում է 16 մլրդ դոլարից, և դա սահմանը չէՓորձագետ. Այսօր ԵԱՏՄ-ում Հայաստանի ապրանքաշրջանառության ցուցանիշը անցնում է 16 մլրդ դոլարից, և դա սահմանը չէ
Ակնթարթային idcoin-ներ Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային հանդիպմանն ընդառաջ․ Idram&IDBankԱկնթարթային idcoin-ներ Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային հանդիպմանն ընդառաջ․ Idram&IDBank
Կոնվերս Բանկը գործարկել է Converse Import նոր վարկատեսակըԿոնվերս Բանկը գործարկել է Converse Import նոր վարկատեսակը
Հարց Կենտրոնական բանկին. ինչու է ձին սայլը քաշում, այլ ոչ թե սայլը՝ ձիուն, կամ որտեղից են աճում Հայաստանի վճարումների շուկայի ճգնաժամի ոտքերըՀարց Կենտրոնական բանկին. ինչու է ձին սայլը քաշում, այլ ոչ թե սայլը՝ ձիուն, կամ որտեղից են աճում Հայաստանի վճարումների շուկայի ճգնաժամի ոտքերը
Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը նվազել է 42 տոկոսով՝ ադամանդների եւ ոսկու վերաարտահանման գործոնի վերացման արդյունքումՀայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը նվազել է 42 տոկոսով՝ ադամանդների եւ ոսկու վերաարտահանման գործոնի վերացման արդյունքում
Երկու տարբեր ճամբարական՝ մեկ ուղիԵրկու տարբեր ճամբարական՝ մեկ ուղի
Team-ի բաժանորդները զանգերի կենտրոն դիմելիս կկարողանան նույնականացում անցնել imID-ի Mobile ID-ով և խնայել ժամանակTeam-ի բաժանորդները զանգերի կենտրոն դիմելիս կկարողանան նույնականացում անցնել imID-ի Mobile ID-ով և խնայել ժամանակ
Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2025թ. հունվար-հուլիսին դանդաղել է մինչև 7,1%, իսկ արտաքին առևտուրը նվազել է 42%-ովՀայաստանում տնտեսական ակտիվության աճը 2025թ. հունվար-հուլիսին դանդաղել է մինչև 7,1%, իսկ արտաքին առևտուրը նվազել է 42%-ով
ՀՀԿ. Հայաստանի վարչապետը խոսում է խաղաղության մասին, բայց չի կարողանում անգամ ապահովել հայկական բեռնատարների բնականոն անցումը վրացական անցակետովՀՀԿ. Հայաստանի վարչապետը խոսում է խաղաղության մասին, բայց չի կարողանում անգամ ապահովել հայկական բեռնատարների բնականոն անցումը վրացական անցակետով
ՊԵԿ-ը բացահայտել է կեղծ ալկոհոլի իրացումըՊԵԿ-ը բացահայտել է կեղծ ալկոհոլի իրացումը
Փաշինյանն Օսակայում այցելել է Expo 2025 համաշխարհային ցուցահանդեսՓաշինյանն Օսակայում այցելել է Expo 2025 համաշխարհային ցուցահանդես
Ռուս դիվանագետները ծանոթացել են ՌԴ ֆինանսավորման հաշվին Սյունիքում ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող նախագծերինՌուս դիվանագետները ծանոթացել են ՌԴ ֆինանսավորման հաշվին Սյունիքում ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող նախագծերին
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
11.09.2025
RUB4.50-0.01
USD382.750.26
EUR447.21-0.30
GBP517.32-0.42
CAD275.70-0.31
JPY25.87-0.06
CNY53.730.02
CHF478.68-0.69