Չորեքշաբթի, 8 Նոյեմբերի 2017 20:55
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանում աճել են թանկարժեք մետաղների գները

Արմինֆո. Հայաստանում թանկարժեք մետաղների գներն այս շաբաթ աճել են 1.1%, նախորդ շաբաթվա`1% անկման փոխարեն: Դինամիկայի աճը մեծ հաշվով պայմանավորված էր պալադիումի թանկացումով:

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական ​​գանձարան» գործակալությունից, 2017 թվականի նոյեմբերի 6-12-ը սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները` մեկ գրամ ոսկու վաճառքի գինը – 19844.64 դրամ (շաբաթական աճը`0.5%), արծաթ – 263.50 դրամ (շաբաթական աճը`0.4%), պլատինիում – 14376.55 դրամ (շաբաթական աճը`1%), պալադիում – 15354.53 դրամ (շաբաթական աճը`2.4%):