Հինգշաբթի, 9 Նոյեմբերի 2017 12:59

Սուբսիդավորվող գյուղվարկեր կտրամադրի նաև «Կամուրջե ՈՒՎԿ-ն

Սուբսիդավորվող գյուղվարկեր կտրամադրի նաև «Կամուրջե ՈՒՎԿ-ն

Արմինֆո. ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակե պե¬տա¬կան հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցի տնօրենի ժամանա¬կավոր պաշտոնակատար Վահե Հարությունյանը և «Կամուրջե ՈՒՎԿ–ի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արփինե Արշակյանը ստորագրել են հուշագիր գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով համագործակցության վերաբերյալ:

«Կամուրջ ՈՒՎԿ-ն թվով 4-րդ ֆինանսական կառույցն է, որը ցանկություն է հայտնել միանալ ծրագրին:  Բանակցություններ են ընթանում նաև այլ կազմակերպությունների հետ: Որքան շատ ֆինանսական կառույցներ միանան ծրագրին, այնքան մեծ կլինի մրցակցությունը, և ֆերմերները կկարողանան ընտրել  իրենց գործընկեր կառույցինե, – նշել է Ռոբերտ Մակարյանը:

Փոխնախարարը հավելել է, որ մարզերում ակտիվորեն  ընթանում են հավաստագրման դասընթացները,  1600  ֆերմերներ հավաստագրվել են, արդեն կան նաև ծրագրից օգտված վարկառուներ:

Վահե Հարությունյանն իր հերթին հավելել է, որ վարկերի շեմի բարձրացումը հնարավորություն է տալիս գյուղացիական տնտեսություններին կապիտալ ծախսեր  կատարել և ավելի մեծ թափով զարգացնել իրենց տնտեսությունները, իսկ ծրագրում շատ ֆինանսական կառույցների ներգրավումը հնարավոր է դարձնում աշխարհագրական առումով ընդլայնել տարածքները` գյուղացիական տնտեսությունների համար առավել հասանելի դարձնելով այդ վարկային պրոդուկտը:

Արփինե Արշակյանը նշել է, որ «Կամուրջե ՈՒՎԿ-ն ունի գրասենյակներ հանրապետության բոլոր մարզերում, և հավաստագրեր ստացած գյուղացիական տնտեսություններն արդեն  կարող են դիմել սուբսիդավորվող վարկեր ստանալու համար: «Գյուղատնտեսության վարկավորումը մեզ համար նոր քայլ չէ: Միանում ենք նաև այս ծրագրին, որպեսզի կարողանանք էլ ավելի լայն շրջանակների էլ ավելի լավ պայմաններով սպասարկելե,- նշել է «Կամուրջիե  ներկայացուցիչը:

Ծրագրի շրջանակում գյուղացիական տնտեսություններին տրամադրվում են 3-10 մլն դրամ գումարի չափով, տարեկան 5 % տոկոսադրույքով վարկեր, սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների և գյուղատնտեսական կոոպերատիվների համար տոկոսադրույքը կազմում է ընդամենը 3 %: Պոտենցիալ շահառուները ծրագրից օգտվելու համար պետք է պարտադիր ուսուցում անցնեն Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի մարզային կառույցներում և ստանան հավաստագիր, ինչն էլ իրավունք կտա դիմել ֆինանսական կառույցներին: