Ուրբաթ, 10 Նոյեմբերի 2017 19:02
Կարինա Մելիքյան

ԿԲ-ում գրանցվել են Amundi-ACBA-Asset-Management կենսաթոշակային հիմնադրամի և Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի միջև երկարաձգված պայմանագրերը

Արմինֆո. Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը նոյեմբերի 10-ին գրանցել է Amundi-ACBA-Asset Management- ի և Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի միջև կնքված պայմանագրերում կատարված փոփոխությունները:

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ԿԲ     մամուլի ծառայությունից, ԿԲ Խորհուրդը գրանցել է Amundi-ACBA-Asset Management կենսաթոշակային հիմնադրամի կանոնների նոր խմբագրությունը`ներդրումային երեք մոդելներով: Առաջինը` դեպի կենսաթոշակային  հիմնադրամ կայուն եկամուտներով, երկրորդը`դեպի պահպանողական կենսաթոշակային հիմնադրամ, իսկ երրորդը`դեպի հավասարակշռված կենսաթոշակային հիմնադրամ:

Նշենք, որ Հայաստանում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի շրջանակներում գործում է կենսաթոշակային հիմնադրամ`«Amundi-ACBA-Asset Management» ՓԲԸ (2013-ի նոյեմբերի 19-ից) և «Ցե-կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» (2013-ի նոյեմբերի 29-ից): Amundi-ACBA-Asset Management-ի բաժնետերերն են` ֆրանսիական ընկերությունը - 51% և ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը - 49%: Իսկ Ցե-կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա-ի բաժնետերերն են`ավստրիական C-QUADRAT Investment AG – 74.9% և գերմանական Talanx Asset Management GmbH – 25.1%: Կենսաթոշակային հաշիվների օպերատորներն են`Հայփոստը Արարատբանկը, Արդշինբանկը, Հայբիզնեսբանկը, Էյչ Էս Բի Սի Բանկ Հայաստանը, Ինեկոբանկը, ՎՏԲ-Հայաստան Բանկը և Կոնվերս Բանկը:

Հիշեցնենք, որ կենսաթոշակային կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչը Հայաստանում ներդրվեց 2014 թվականի հունվարի 1-ից: Համակարգի ներդրման նախապատրաստական փուլին կառավարությունը ծախսեց մոտ 10 տարի: Իսկ կենսաթոշակային կուտակային ապահովման կամավոր համակարգը Հայաստանում ներդրվել էր: Համակարգի մասնակիցները կլինեն 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված Հայաստանի քաղաքացիները: «Հայաստանում կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման մասին» օրինագծի համաձայն, բազային նվազագույն կենսաթոշակը կհավասարվի ապրուստի համար անհրաժեշտ մինիմումին, իսկ հիմնական կենսաթոշակը կկազմի ապրուստի համար անհրաժեշտ մինիմումի 150%-ը: Ամենամսյա պարտադիր վճարները կկազմեն աշխատավարձի 5%-ը, որի վրա կավելանա նաև պետության կողմից վճարվող լրացուցիչ 5%-ը (բայց 25 հազ.դրամից ոչ ավել):