Հինգշաբթի, 16 Նոյեմբերի 2017 14:44
Ալինա Հովհաննիսյան

ՀՀ ԿԲ նախագահը մեկնել է Մինսկ, մասնակցելու ԵԱՏՄ անդամ-երկրների ԿԲ-ների արժութային քաղաքականության Խորհրդատվական խորհրդի 15-րդ հանդիպմանը

Արմինֆո. ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Մինսկ, որտեղ մասնակցելու է ԵԱՏՄ անդամ-երկրների Կենտրոնական (ազգային) բանկերի արժութային քաղաքականության Խորհրդատվական խորհրդի 15-րդ նիստի աշխատանքներին:

 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը, միջոցառման շրջանակում նախատեսվում է քննարկել Եվրասիական տնտեսական միության շրջանակում ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման հայեցակարգի, միության անդամ պետությունների միջև վարկային պատմությունների մաս կազմող տվյալների փոխանակման համաձայնագրի նախագծի և միության անդամ պետություններում ընթացիկ տնտեսական իրավիճակին և 2017 թ. 10 ամիսների ընթացքում իրականացվող դրամավարկային քաղաքականության, այդ թվում՝ փոխարժեքային քաղաքականության, վերաբերյալ հարցեր: